Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հայրապետյանի մահվան փաստով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Տ. Հայրապետյանը կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ շտապօգնության բրիգադը Տերյան փողոցից երիտասարդին տեղափոխում էր հիվանդանոց, նա ճանապարհին մահանում է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Հայրապետյանը սովորում էր Երևանի Տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունն արդեն պարզել է դեպքի որոշ մանրամասներ, ունի որոշ մասնակիցների տվյալները և ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական ու քննչական համալիր միջոցառումներ՝ հայտնաբերելու կռվի մասնակիցներին։

shamshyan.com