Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 21-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Արթուր Շահսուվարյանը իր կողմից վարած «Վոլվո» մակնիշի 33 LV 561 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 16 եւ 18 շենքերի բակում վրաերթի էր ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, երեխային նրա ծնողների հետ տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ երեխան գտնվում է կայուն ծանր վիճակում: Հիվանդանոց էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Իսկ ավտոմեքենայի և դեպքի վայրում հսկողությունն իրականացնում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ ոստիկան Գոռ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: shamshyan.com