Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 61-ամյա Ֆյոդր Ավետիսյանը, վարելով «ԳԱԶ 32 21 32» մակնիշի 02 90 Լ համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Արմավիրի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Գևորգյանը:
Այս պահին ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Նշված «Գազել»-ը սպասարկում էր Երևան-Արմավիր երթուղին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի