Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում Մարտունի քաղաքի Նարեկացու փողոցի 25 շենքի բնակիչ, 37-ամյա Պարույր Պողոսյանը, վարելով «Ֆոլցֆագեն Վենտո» մակնիշի 27 ՍԼ 868 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Երևան քաղաքի Բաբաջանյան 38 շենքի բնակիչ, 67-ամյա Գյորգի Յակոբովի վարած «Վազ 2121» մակնիշի 404 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ալեքսանդր Բաղդասարովն է, ով աշխատում էր «ՄԻԿԱ ցեմենտ» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես փոխտնօրեն:
Ըստ տեղեկությունների՝ Ա. Բաղդասարովը հայտնի գործարար Միկա Բաղդասարովի եղբայրն է, իսկ «Վազ 2121»-ը հաշվառված է «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
shamshyan.com