համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ արծիվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, նշված հատվածում առաջացած ջրագոյացման հետևանքով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ գլխիվայր շրջվելով մոտ 100 մետր և հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ ավտոմեքենայի ուղևորներ Ստեփան Խաչիկյանն ու Նաիրա Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Եղիազար Նիկողոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ՝ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ` Արմեն Մուրադյանը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարը ավելի ողբերգական կլիներ և վարորդն ուղևորը ավտոմեքենայից դուրս կշպրտվեին, եթե ամրագոտիները կապած չլինեին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի