Ամերիկյան զբոսանավում ինդոնեզացի հավաքարարին մեղադրել են ուղեւորուհու բռնաբարության եւ սպանության փորձի մեջ:

Հաղորդվում է, որ ՀԴԲ-ն ձերբակալել է 28-ամյա Կետուտ Փուջայասային՝ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաք նավի ժամանելուն պես: Մինչ այդ կասկածյալը նավի անվտանգության ծառայության հսկողության ներքո էր:

Հարցաքննության ժամանակ Փուջայասան բացատրել է, որ ուղեւորուհուն բռնաբարել է անհարգալից վերաբերմունքի համար:

Պարզվել է, որ հանցագործությունը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին, երբ զբոսանավը գտնվել էր Հոնդուրասի ափերից ոչ հեռու: Փուջայասան ներխուժել է ԱՄՆ-ի 31-ամյա քաղաքացուհու  նավախցիկ, ծեծել եւ բռնաբարել նրան: Դրանից հետո չարագործը փորձել էր կնոջը ցած նետել պատշգամբից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Los Angeles Times-ը:

Տուժածին հաջողվել էր փրկվել, քանի որ իր դուռն այլ ուղեւոր էր թակել: Տղամարդը փորձել էր փախչել, նրա հագին նույնիսկ ներքնաշոր չէր եղել:

Փուջայասային արագ բռնել էին, իսկ տուժածին ուղարկել էին ամերիկյան հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Զբոսանավը կրուիզ էր իրականացնում Կարիբյան ծովով: Holland America Line ընկերությունը ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ:


Աղբյուր՝ news.am