հեռուստաընկերությունը մանրամասներ է հրապարակել։ Մուշ 2 թաղամասի 10/2 բ շենքի թիվ 23 բնակարանից ցած է նետվել 1953 թվականին ծնված Բաբկեն Սարգիսի Պապիկյանը: Վերջինս երկու զավակ ուներ: Աղջիկը մի քանի ամիս առաջ ամուսնացել և մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Բաբկեն Պապիկյանը նշված հասցեում բնակվել է տղայի հետ, ով զինվորական է և դեպքի պահին աշխատավայրում է եղել: Բաբկեն Պապիկյանը փոստատար էր: Դեպքից հետո դին տեղափոխվել է պաթոլոգիաանատոմիական լաբորատորիա: Տեղում աշխատել է Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Հովհաննիսյանը: Նախապատրաստվում են նյութեր: Հարևանները պատմել են, որ Բաբկենը վերջին ժամանակները մեկուսացած է եղել: Նրա կինը մահացել էր մոտ 9 տարի առաջ, և ըստ շենքի բնակիչների, կնոջ մահը նրա վրա ծանր ազդեցություն էր գործել:Slaq.am