«Սահմանադրության համապատասխան Էստոնիան հանդիսանում է ազատության վրա հիմնված դեմոկրատական իրավական պետություն, որտեղ հարգում են յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները, որտեղ ոչ մեկ խտրականության չի ենթարկվում»,- օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է պատգամավոր Ռայթ Մարսուտեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես նշվում է, Ռեֆորմների կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ ընդդիմադիր ցենտրիստական կուսակցությունը ներկայացնող 40 պատգամավորներ նախաձեռնել են համապատասխան օրինագիծը: Էստոնիայի խորհրդարանում ընդհանուր առմամբ 101 պատգամավոր կա:

Իր հերթին օրինագիծը պաշտպանել է արդարադատության նախարար Անդրես Անվելտը: Նրա կարծիքով՝ նրանում նաեւ պետք է ամրագրվի նույնասեռականների կողմից երեխաների որդեգրման իրավունքը:

Նշվում է, որ Էստոնիայում սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել որ «երկրի բնակիչների մոտ կեսը նույնասեռականների ամուսնության մեջ վտանգավոր ոչինչ չի տեսնում», ուստի, ըստ Անվելտի, այս կապակցությամբ հանրաքվե անցկացնելու կարիք չկա:


Աղբյուր՝ news.am