► Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրել:
► Մարդիկ մտածում են, որ սիրելը հեշտ է, բայց դժվար է սիրո իսկական օբյեկտ գտնել կամ էլ սիրված լինել այդ օբյեկտի կողմից:
► Երկու մարդ սիրահարվում են այն ժամանակ, երբ զգում են, որ փոխադարձաբար մարդկային շուկայում գտել են լավագույն օբյեկտին:
► Չկա մի այլ այնպիսի զգացմունք, որը սկսելով անպարփակ հույսով և սպասումով, կրախի է մատնվում այնպես անսպասելի, ինչպիսին սերն է:
► Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի:
► Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…
► Սերն ակտիվ հետաքրքրություն է նրա կյանքով և զարգացմամբ, ում նկատմամբ տածում ենք այդ զգացմունքը: Որտեղ չկա ակտիվ հետաքրքրություն, այնտեղ չկա սեր:
► Հարգանքը ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:
► Չնայած մեր բոլոր ճիգերին, այնուամենայնիվ, մենք մեզ լիարժեք չենք ճանաչում:
► Հակադրությունն է ստիպում գտնել միասնություն
► Մայրական սերը մարդուն օժտում է երանության զգացումով, իսկ բացակայությունն առաջացնում է հուսահատության և հուսախաբության զգացում: Մայրը սիրում է իր զավակներին, քանի որ նրանք իրենն են և ոչ թե այն պատճառով, որ նրանք հնազանդ են կամ լավը:
► Եթե ես ինչ-որ մեկին ուզում եմ ասել. «ես սիրում եմ քեզ» ապա պետք է ընդունակ լինեմ ասելու. «ես քո մեջ ամեն ինչն եմ սիրում», «ես` քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը», «ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»…
► Միասնության տանող ներդաշնակությունը կայանում է հակադրությունների բախման մեջ, որոնցից էլ հենց նա կազմավորված է:
► Սերը որպես զգացում մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ:
► Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ և դրանով հանդերձ` մնում առանձին:
► Սիրել` առաջին հերթին տալ է և ոչ թե վերցնել…