Սեքսից հետո նայեց անկողնու ծայրին ու հոգոց հանեց. «Մոդել պետք է դարձած լինեի. իսկապես չտեսնված ոտքեր ունեմ»: Համաձայնեք` չափից դուրս «ռոմանտիկ» է:
Օդրի Հ.
Առաջին հանդիպմանը նա աղցան պատվիրեց, և գիտե՞ք՝ ինչ պատճառաբանությամբ. «Իմ մարմինը տաճար է, իսկ տապակած ուտելիք սրբավայրերի դռներից ներս չի թույլատրվում»: Իր համոզմամբ՝ կատարյալ մարմին ունի:
Հոլի Դ.
Հանկարծ ասաց. «Ինձ թվում է՝ խորթ աղջիկներիցս մեկը մյուսից մի քանի մմ-ով երկար է»: «Խորթ աղջիկ» ասելով՝ նկատի ուներ իր ամորձիները: Պատկերացրեք` որքան է ուսումնասիրել:
Լորեն Փ.
Ընկերս ասաց. «Փաստորեն իմ կուրծքը ոչնչով չի զիջում քոնին: Տե՛ս, վերնաշապիկս ընդգծում է այն։
Ռեյչել Ջ.
Ես մի տղայի հետ էի հանդիպում, ում կրծքավանդակի մազերը փայլուն էին: Նա ինձ ասաց, որ դրանք լվանում է հատուկ արարողությամբ… ձիթայուղով… և դա կատակ չէր:
Ջենա Ջ.
Ամուսինս վերջին շրջանում որովայնի հատվածում թեթևակի քաշ էր հավաքել: Մի օր հայտարարեց. «Կխնդրեի քեզ ավելի ցածր կալորիականությամբ սնունդ պատրաստել. ինձ համար արտաքին տեսքս շատ կարևոր է»:
Վիրջինիա Մ.
Առաջին անգամ էինք հանդիպում այդ երիտասարդի հետ: Նկատեցի, որ մեծ ձեռքեր ունի, և ասացի նրան այդ մասին: Պատասխանը չուշացավ. «Այո՛, իմ ամեն ինչն է մեծ…»: Բացարձակ տեղին չէր:
Քեյսի Ջ.
Մի գիշեր skype-ով զրուցում էի ընկերոջս հետ, և նա ասաց, թե իր անդամը մեր հարաբերությունների հրամանատարն է: Քիչ էր մնում ծիծաղից մեռնեի:
Ջուլի Մ.
Հանդիպում էի մի տղայի հետ, ով իսկապես «հանճարեղ» մտքեր ուներ: Մի օր ասաց. «Նման մարմին ունենալու համար ինձանից 20 տարի է պահանջվել»: Նշեմ, որ նա ընդամենը 25 տարեկան էր… Մեր հանդիպումները երկար չտևեցին:
Աննա Թ.
cosmo.am