Նոյեմբերի 29-ին, կեսգիշերին ժամը 4-ի սահմաններում վիճաբանություն է սկսվել ակումբի աշխատակցի ու երիտասարդ հաճախորդի միջեւ, որին միջամտել են տնօրենն ու այլ աշխատակիցներ:

Ըստ նախնական տեղեկություննների՝ նրանք ձեռքերով ոտքերով հարվածել են հաճախորդին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչից է ծագել վիճաբանությունը, կպարզեն իրավապահները: Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

Ակումբում գրանցված միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նման ահազանգ ստացել են, այլ մանրամասներ չեն նշել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում քննություն է կատարվում:
news.am