4 բալ, եթե լիովին համաձայն եք

3 բալ, եթե մասնակի համաձայն եք

2 բալ, եթե ավելի շուտ համաձայն չեք

1 բալ, եթե ընդհանրապես համաձայն չեք

Եվ այսպես…

Ըստ իս` ես հումորի հիանալի զգացում ունեմ:
Ես վատ ինտուիցիա չունեմ և միշտ հասկանում եմ, թե մարդիկ ինչ ի նկատի ունեն:
Հուսով եմ` ապագայում ինձ շատ հաճելի բաներ են սպասվում:
Ինձ թվում է` մարդկանց դուր է գալիս շփվել ինձ հետ:
Ես կարող եմ մարդուն հավանել, անգամ եթե նա ինձ նման չէ և չի կիսում իմ տեսակետերը:
Ես սիրում եմ երեխաների:
Ես սիրում եմ տարբեր խնդիրներ լուծել:
Ինչ-որ գործ սկսելիս փորձում եմ այն լավագույնս անելու միջոց փնտրել:
Ինձ հետաքրքրում են տարբեր իրադարձությունների պատճառները:
Աշխատանքից զատ ես շատ այլ հետաքրքրություններ ունեմ:
Ցանկացած փոփոխություն փորձում եմ ընդունել որպես փոփոխություն դեպի լավը:
Իմ աշխատանքը մարդկանց օգուտ է տալիս:
Սիրում եմ երբեմն երազել:
Սիրած երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունս:
Հետաքրքրությամբ եմ ընդունում նոր գաղափարները:
Որպես կանոն չեմ հանձնվում, երբ դժվարությունների եմ հանդիպում:
Կարող եմ անկեղծ ծիծաղել հաջող կատակի վրա:
Ունեմ առնվազն մի մոտիկ մարդ, ում հետ կարող եմ կիսվել մտքերովս:
Ես հաճույք եմ ստանում ֆիզիկական ակտիվությունից:
Սիրում եմ հանդիպել նոր մարդկանց:
Կուզեի ինչ-որ նոր բան սովորել:
Աշխատում եմ գրավիչ տեսք ունենալ, և կարծես թե դա ինձ մոտ ստացվում է:
Չեմ թողնում, որ փոքրիկ անհաջողությունները փչացնեն տրամադրությունս:
Սիրում եմ այն ժամանակաշրջանը, որում ապրում եմ:
Ինձ թվում է` դեռ հնարավորություն կունենամ բոլոր ընդունակություններս ցույց տալու:
Այժմ հաշվեք բալլերն ու կարդացեք արդյունքները:

Եթե հավաքել եք 75 բալ և ավելի

Անկախ տարիքից, դուք լի եք կենսական ուժերով և հավատում եք ինքներդ ձեզ: Դուք շփվող եք, լավատես, բարին եք ցանկանում բոլորին: Հավատացած եղեք` դեռ երկար ժամանակ ունեք ծերանալու համար:

50-75 բալ

Հասունության ճանապարհին ստիպված եք եղել զոհաբերել պատանեկության որոշ լավ հատկանիշներ: Հոգսերն ու սթրեսերը թուլացրել են ուրախանալու ձեր կարողությունը, բայց սովորեցրել են լինել լուրջ ու պատասխանատու: Դուք «միջին» հասուն եք, այդքան էլ շատ խնդիրներ չունեք: Բայց մի-փոքր առույգությունն ու լավատեսությունը ձեզ չէր խանգարի:

50 բալից քիչ

Ձեզ նման մարդկանց մասին ասում են, որ դուք կյանք տեսած եք և գիտեք ամեն ինչի գինը: Բայց շուտ չե՞ք հասել դրան: Չէ՞ որ դեռ այնքան բան կա տեսնելու, ճանաչելու և զգալու:

Աղջիկների ակումբblognews.am