Թուրքիայի Ադանա քաղաքում բնակարաններից մեկում մանկահասակ երեխաներ են հայտնաբերվել, որոնց մայրերը զբաղվում են մարմնավաճառությամբ։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  Ադանայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ տներից մեկում մայրը երեխաներ է թողել եւ հեռացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ տան մեջ 4 եւ 5 ամսական երկու երեխաներ են պահվում։ Երեխաներին հսկող Գյուլայը խոստովանել է, որ երեխաներին որպես պատանդ են վերցրել եւ ստիպել են մայրերին զբաղվել պոռնկությամբ, իսկ մայրերը որոշ ժամանակ անց երեխաներին թողել եւ հեռացել են։

Ոստիկանությանը հաջողվել է գտնել երեխաների մայրերին, ովքեր խոստովանել են, որ երեխաներին ստիպված են թողել եւ հեռացել, քանի որ այլեւս չեն դիմացել պոռնկությամբ զբաղվելուն։

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երեխաներին պատանդ պահող եւ մայրերին պոռնկության ստիպող հանցախմբի անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։


Աղբյուր՝ news.am