Թուրք ակտիվիստ Քեն Քավուսօղլուն, ով նույնասեռական է, հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Բուլանսակի քաղաքապետի ընտրություններում։

Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, քաղաքն ունի 60 հազար բնակչություն և գտնվում է Սև ծովի ափին։

Ք. Քավուսօղլուն ծնվել է Ստամբուլում, կրթություն է ստացել ԱՄՆ-ում։ Տեղական մարմինների ընտրություններում հաղթելու դեպքում՝ նա կլինի Թուրքիայի պատմության մեջ առաջին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքապետը։

Նա խոստացել է, որ եթե հաղթի, ապա բացի միասեռականներից կաջակցի նաև կանանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կապահովի քաղաքում ամերիկյան ներդրումների աճը։


http://shamshyan.com/arm/2013-09-15-turkei.html