Milliyet պարեբրականի փոխանցմամբ՝ Şefkat-Der քաղաքացիական ասոցիացիան զեկույց է հրապարակել, համաձայն որի` Թուրքիայում սեռական շահագործման է ենթարկվում ավելի քան 100.000 կին: Մինչև 3000 մարմնավաճառ աշխատում է Թուրքիայի 81 նահանգներից 55-ում գործող հասարակաց տներում: Երկրում կա ևս 15.000գրանցված մարմնավաճառ: Ընդ որում, այդ կանաց տարիքը երբեմն անցնում է 60-ից: Ըստ զեկույցի` փողոցում սեռական ծառայություններ մատուցող կանանց քանակը գերազանցում է 100.000-ի սահմանագիծը, որոնց կեսն անչափահասներ են, որոնց մեծ մասը ներկայացնում են երկրի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում բնակվող աղքատ ընտանիքների ներկայացուցիչները, որոնք դարձել են տվյալ ոլորտում գործող մաֆիայի զոհը:
http://hayeli.am/article/374833/