Երգչուհու խոսքով, ինքը երբեք չի մտածել հարսանիքի մասին եւ չի ցանկացել պաշտոնականացնել Դիմայի հետ հարաբերությունները՝ համարելով, որ անձնագրում կնիքը ոչինչ չի նշանակում:

Սակայն նրանց ծնողները պնդում են հարսանիք կազմակերպելու մասին: «7Дней»-ի փոխանցմամբ, նրանք կարծում են, որ շոու-բիզնեսի անխիղճ աշխարհում զույգը չի կարողանա պահպանել ընտանիքը:

Արդյունքում Ժաննան եւ Դմիտրին հանձնվել են՝ որոշելով հարսանիքը կազմակերպել Մայամիի լողափում: Երկրորդ՝ ավելի հանդիսավոր արարողությունը, կանցկացվի ավելի ուշ, Մոսկվայում:

http://style.news.am/