Մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր, քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։
Sputnik-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը մահացել է այսօր ուրբաթ՝ մարտի 25-ին, առավոտյան ժամը 10.45-ին։ Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը վերջին օրն անցկացրել է կոմայի մեջ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին փետրվարի 2-ին հոսպիտալացվել էր Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսի թեստից դրական արդյունք ստանալուց հետո։ Վերլուծությունները ցույց են տվել, որ Ժիրինովսկին վարակվել է «ոմիկրոնով»։