ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կողմ է, որպեսզի պաշտոնյաներին արգելեն նվերներ ստանալ՝ այդ թվում, ծաղիկներ, ալկոհոլ եւ այլն:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ՌԴ կառավարությունը պարտավորեցրել է պաշտոնյաներին հանձնել կամ սեփական միջոցներով գնել թանկարժեք նվերները, որոնք ստացել են պետական ծառայության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ժիրինովսկին, ընդհանուր առմամբ, կողմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը: Սակայն նա հավելել է, որ դա բավարար միջոց չէ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:


Աղբյուր՝ news.am