Մենք ցանկանում ենք ունենալ խելացի ու հուսալի զուգընկեր, հումորի զգացումով, սակայն բոլորս էլ անգիտակցաբար ձգտում ենք ունենալ սեքսուալ հմայքի տեր զուգընկեր: Գիտնականները կարծում են, որ դա վերաբերում է եւ կանանց, եւ տղամարդկանց: Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ 2 սեռն էլ պոտենցիալ զուգընկերոջ մեջ առաջին հերթին գնահատում է ֆիզիկական գրավչությունը:
Ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ մարդիկ պատրաստ են կիսվել իրենց երազանքներով, նախընտրություններով, սակայն մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ այդ բոլորը կապ չունեն նրա հետ, թե մարդիկ, վերջիվերջո, ում հետ են հարաբերություններ ստեղծում: Մասնագետները պնդում են նաեւ, որ սոցկայքերում ծանոթություններ հաստատելիս մարդկանց վրա այնքան էլ չեն ազդում անկետայի տվյալները, որքան կարող է ազդել տեսազրույցը:
henaran.am