Որքան էլ, որ զարմանալի թվա տղամարդուն այնքան էլ չի հետաքրքրում առաջին հայացքից կնոջ ինտելեկտը և մտավոր կարողությունները: Ուժեղ սեռին նախևառաջ գրավում է կնոջ արտաքին տեսքը: Իսկ առաջին հերթին շուրթերը, մանավանդ, երբ այն վառ կարմիր գույնի շրթներկով է ընդգծված: Տղամարդիկ ուշադրություն են դարձնում նաև կնոջ մազերին: Շատ կարևոր է, որ մազերը խնամված լինեն և բուրեն թարմությամբ: Այդ հանգամանքը տղամարդուն ենթագիտակցաբար կստիպի ավելի մոտ գտնվելու ձեզ:
Խնամված ձեռքերը նույնպես կարող են գրավել տղամարդուն: Շատ կարևոր է, որ եղունգները մշակված լինեն, ոչ մի դեպքում եղունքները չպետք է շատ երկար լինեն, այս հանգամանքը վախեցնում է շատ տղամարդկանց:
Աշխատեք շպարվել չափավոր և բնական գույներով, զարդեղենի հարցում եղեք փոքր ինչ համեստ, պարտադիր չէ կրեք ձեր մատերի քանակությամբ մատանիներ, դա չափազանց կտգեղացնի ձեզ: Շատ կարևոր է նաև ձեր հագուկապը, մաքրությունը և կոկիկությունը: Զարմանալի կարող է թվալ, բայց տղամադիկ հաճախ ուշադրություն են դարձնում նաև կնոջ կոշիկներին: Կոշինկները շատ բան կարող են ասել կնոջ մաքրության մասին:
Եվ վերջում տղամարդկանց գրավում է նաև կնոջ օծանելիքի բույրը, իհարկե, երբ այն հաճելի և խենթացնող բույր ունի:
Operativ.am