Էրոտիկ երազներն այնքան իրական են լինում, որ երբեմն, նույնիսկ, հեշտանքի են հասցնում, որը, հնարավոր է, նույնիսկ չի հիշվում (կանանց 3 տոկոսի մոտ դա մշտապես պատահում է): Եվ ամենևին էլ պարտադիր չէ՝ երազում սեռական հարաբերությունների տեսարաններ լինեն. կարող եք ուղղակի պարել երազում ձեզ այցելած տղամարդու հետ, և սկսեք այրվել քնքշանքից և կրքից: Ինչու՞:

Դուրս թող ջինին

Ամեն ինչ շատ պարզ է: Ձեր ենթագիտակցության մեջ թաքնված են սեռական բնազդներ և ցանկություններ, սակայն գիտակցությունը թույլ չի տալիս, որ դրանք դուրս ժայթքեն: Քնի ժամանակ հսկողությունը թուլանում է, և ցանկությունները տարօրինակ տեսք են ստանում: Բոլոր բարոյական նորմերը ետին ասպարեզ են մղվում: Այստեղից էլ ծնունդ են առնում անհամեստ գործողությունները, արգելված իրավիճակները և վառ զգացողությունները:

Գիշերային դավաճանություններ

Միշտ չէ, որ էրոտիկ երազները պետք է ուղղակիորեն ընկալվեն: Եթե երազում ձեզ հրապուրում է մի մարդ, որին իրական կյանքում որպես հավանական զուգընկեր չեք պատկերացնում, ամենայն հավանականության, դա նշանակում է, որ կարող եք հարաբերություններ ունենալ՝ ոչ սեռական ասպարեզում: Օրինակ՝ երազում ձեզ տեսնում եք գործընկերոջ կամ բարեկամի գրկում, ում հանդեպ բացառապես ընկերական զգացմունքներ ունեք: Այսպիսի երազը միայն հաստատում է այդ մարդկանց նկատմամբ ձեր անկեղծությունը և վստահությունը:

Ձեր գաղտնիքը

Լույսը բացվում է, ձեր գիշերային երկրպագուն թաքնվում է ենթագիտակցության խորքում, բացում եք աչքերը, տեսնում եք սիրելի տղամարդուն: Այնպե՜ս եք ցանկանում պատմել նրան հրաշալի երազը: Մի՛ շտապեք: Տղամարդիկ հաճախ ամեն բան շատ բառացի են ընկալում և ընկերուհուն խանդում են երազների հերոսների նկատմամբ: Հետո նա մտորումների մեջ է ընկնելու՝ փորձելով հասկանալ, թե ինչու՞, թեկուզ երազում, դուք ուրիշին գերադասել եք իրենից:

Եթե երազում երբեք սեքսով չեք զբաղվում ձեր սիրելիի հետ, դա լավ նշան է: Նշանակում է, որ ձեր հարաբերություններում, այդ թվում՝ սեռական հարաբերություններում, որևէ խնդիր չկա: Բայց տղամարդուն դա հասկացնելը դժվար է: Այնպես որ, եթե ցանկանում եք պատմել էրոտիկ երազները, պատմեք, սակայն ասեք, որ երազում նրան եք տեսել ձեզ հետ:

Մեր երազները

Երազների 40 տոկոսն էրոտիկ երազներն են, որոնցից՝

3,2 տոկոսը հասցնում են հեշտանքի

12,8 տոկոսը ուժեղ ցանկություն են արտահայտում այլ մարդկանց նկատմամբ

24 տոկոսը տհաճ զգացումներ են առաջացնում (վախի, մեղքի, ամոթի զգացումներ)

Երազների 60 տոկոսը այլ բնույթի երազներ են:

Ով, ինչ երազ է տեսնում

Ռոմանտիկ և երազկոտ անձնավորությունները հազվադեպ են երազում հենց սեռական գործողություն տեսնում. նրանց երազները հիմնականում հրապուրիչ պամություններ են, որոնք ավարտվում են մեղմ համբույրներով և գրկախառնությամբ:

Կրքոտ կանայք թեժ սեքս են տեսնում, հաճախ՝ անծանոթ տղամարդկանց հետ, անծանոթ միջավայրում: Զգացողություններն այնքան իրական են, որ հաճախ հեշտանքի են հասցնում:

Ստեղծագործ անձինք անսովոր էրոտիկ երազներ են տեսնում, որտեղ կարող են իրենց տեսնել հակառակ սեռի ներկայացուցչի դերում, կարող են երազում սեքսով զբաղվել միաժամանակ մի քանի զուգընկերների հետ, գրգռվածություն զգալ իրերի նկատմամբ:

Համեստ անձինք քողարկված էրոտիկ երազներ են տեսնում, որտեղ սեքսուալ հրապուրանքը կարող է արտահայտվել, օրինակ՝ թռիչքով, հաճույքը՝ քաղցրավենիքով…

http://life.panorama.am/