Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կրծկալն առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս և մեծ կրծքեր ունեցող կանանց չի օգնում հաղթահարել մեջքի ցավը կամ որևէ կերպ թեթևացնել մեջքի վրա ընկնող ծանրությունը:
Բեզանսոնի համալսարանի գիտնական պրոֆեսոր Ժան Դենի Ռույոնը, 15 տարի ուսումնասիրելով կանացի կուրծքը և դրա հետ կապված խնդիրները, նշում է. «Բժշկական, ֆիզիոլոգիական և անատոմիական տեսակետից կուրծքը ոչ մի օգուտ չի ստանում այն հանգամանքից, որ կրծկալի միջոցով նրա վրա քիչ է ազդում գրավիտացիոն ուժը: Ընդհակառակը, դրանից կուրծքը սկսում է կախվել»:
Ուսումնասիրություններն անցկացվել են Բեզանսոնի հոսպիտալում, ուր դրանց մասնակցել է 18-35 տարեկան 130 կին:
Գիտնականը նշում է, որ այս տարիքի կանայք առանց կրծկալի թեթև են շնչում, սակայն դա չի վերաբերում 45 տարեկանից մեծ կանանց, ովքեր երեխաներ ունեն:
Գիտնականներն ավելի վաղ նշել էին, որ փարթամ կուրծք ունեցող կանայք 80%-ով ավելի շատ են հակված շաքարային դիաբետին;
erkusov.com