-որ անկողնում լավը չեն: Զուգընկերոջը կատարելագործելու բազմաթիվ միջոցներ կան քննադատությունից բացի: Դրանից նրանք դադարում են իրենց տղամարդ զգալ և չեն կարող հանգիստ ընդունել այն փաստը, որ անկողնում ինչ-որ բան այն չեն անում: Չի կարելի նաև ծիծաղել տղամարդու առնանդամի չափսի վրա: Կամ այլ չափսեր փնտրեք, կամ էլ իրավիճակը փոխելու միջոցներ:

-նախկին զուգընկերների քանակի և որակի մասին: Առավելագույնը, որ կարելի է ասել, «դու իմ երկրորդը/երրորդն ես» արտահայտությունն է, անգամ եթե տղամարդն ասում է, որ հանգիստ կընդունի այդ փաստը: Տղամարդիկ նաև չեն հանդուրժում, երբ իրենց համեմատում են նախկինների

-ինչ-որ բան ընդհանրապես: Մի պատմեք ձեր մանկական վախերի կամ աշխատավայրում խնդիրների մասին: Հրահանգներ մի տվեք. «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ»: Մի նվնվացեք և մի բողոքեք: Մի մռթմռթացեք քթի տակ: Կողմնակի թեմաներով խոսակցությունները շեղում են: Կողմնակի մտքերը նույնպես:հետ:

-այն մասին, որ հիմա միայն քնել եք ուզում: Դա սպանում է ցանկությունը: Քնելու մասին մտածեք սեքսից հետո:

-այն տղամարդկանց մասին, ովքեր սիրահարված են եղել ձեզ: Տղամարդն արդեն իսկ ձեզ ընտրել է, իսկ նման պատմություններից նա միայն կարող է դատել, թե որքան ցածր ինքնագնահատական ունեք:

-«այն» հիվանդությունների մասին: Եթե դուք հաջողությամբ հաղթահարել եք սեռավարակները, ապա պարտադիր չէ տղամարդուն պատմել դրանց մասին:

Ցուցակի մեջ են մտնում նաև հետևյալ զվարճալի կետերը.

-այն մասին, որ անկողնու վերևում փակցված Ուգո Չավեսի նկարը հավանություն չի տալիս այն ամենին, ինչ տեսնում է

-սեռի փոփոխության վիրահատության մասին լուրը

-այն մասին, որ դուք ցանկանում եք սեքսով զբաղվել ոչ միայն ննջասենյակում, այլր խոհանոցում, լոգարանում և միջանցքում

-այն մասին, որ ձեր կատուն կամ շունը սիրում են հետևել, թե ինչպես եք դուք սեքսով զբաղվում
BornToDie