Հանդիպեցինք մի տատիկի, ով ծաղկավաճառ էր և վաճառում էր ձնծաղիկներ և մանուշակներ: Խոսելով ծեր տիկնոջ հետ՝ կրծքին տեսա սև ու սպիտակ մի նկար: Տատիկը, արցունքն աչքերին, թախծալից ժպիտով պատմեց, որ այդ նկարը իր երիտասարդական հուշերից է… Անընդհատ կրկնում էր. «Ես եմ է՜, տե՛ս, տե՛ս ինչ սիրուն եմ եղել…»: Գնեցինք մի քանի հատ մանուշակ ավել, նկարվեցինք տատիկի հետ և շարունակեցինք զբոսանքը: Որոշեցի ձեռքիս մանուշակը նվիրել պատահական անցորդի. երկու-երեք հոգու նվիրել փորձելուց հետո մեծ հիասթափություն ապրեցի. աղջիկները նաիրուհուն ոչ հարիր անտարբերությամբ, քմծիծաղով շրջանցեցին ինձ: Արդեն հույսս կորցրել էի, որ կվերցնեն ձեռքիս գարնանածին մանուշակը: Եվ այդ պահին տեսա իմ ուղղությամբ քայլող մի չինուհու… Ժպիտով մոտենալով վերջինիս՝ մի քանի անգլերեն բառեր ասացի և ժպիտով առաջարկեցի մանուշակը. Իսկ չինուհին… չինուհին անակնկալի գալով ժպտաց, ըստ երևույթին զարմացավ, որ օտար երկրում այսպիսի հաճելի դեպքի է հանդիպում: Մեծ սիրով վերցրեց մանուշակի մանրափունջը, լիաթոք Thank you ասաց և ժպիտով շարունակեց քայլել… Քայլում էի և մտածում, թե ինչո՞ւ էին այդքան անտարբեր մեր հայուհիները…

www.facebook.com/arman.araqelyan.7737/posts/426898727396342