«Zham. am»-ը կապ է հաստատել է երգչուհու հետ՝ պարզելու, թե ինչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ:

Սյուզիի հետ զրույցում պարզեցինք, որ երգչուհին այնտեղ է մեկնել ամուսնու` Գարիկի հետ: Նրանք ԱՄՆ են այցելել հանգստի նպատակով:

«20 օրից ավելի բնակվել ենք ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ Կալիֆորնիայում: Ես և ամուսինս որոշեցինք հանգստի մեկնել հենց ԱՄՆ, քանի որ այստեղ շատ բացահայտելու հետաքրքիր երևույթներ կան: Այս անգամ ԱՄՆ-ում ենք զուտ հանգստի նպատակով, տեսահոլովակ նկարահանելու կամ այստեղ երգ ձայնագրելու նպատակ չկար: Ամուսնուս հետ շրջել ենք բազմաթիվ տեսարժան վայրերով, եղել ենք Լաս Վեգասում, Սան Ֆրանցիսկոյում: Շատ եմ սիրել Լագունա ափը, այնտեղ շատ գեղեցիկ վայրեր կան:
Արդեն վերադարձել ենք Երևան: Շուտով իմ կողմից կլինեն ստեղծագործական նորություններ, որոնց մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել»:

Սյուզին անկեղծացավ, որ ԱՄՆ-ում չի հաստատի մշտական բնակություն, բայց հանգսիտ նպատակով անպայման նորից կայցելի ԱՄՆ:

ԱՄՆ-ում երգչուհին ֆոտոշարք է իրականացրել, որը շուտով կներկայացնենք ձեր դատին: