Ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել շատ նեղ եւ առաջին հայացքից ոչ ակնառու այնպիսի հարցեր, ինչպիսին են’ տրանսպորտի մաքրությունը, ռուսերենով կազմվող պետական փաստաթղթերի հարցը, հետիոտնի անցումների ներկի գույնը եւ այլն:
Այսպիսի ոչ ստանդարտ քննարկում էր ծավալվել ամուսնությունների թվի նվազման շուրջ, մասնավորապես օգտատերերից Զոհրապ Եգանյանը «բացահայտել» է, թե ինչու են երիտասարդների շրջանում ամուսնությունները նվազել, եւ գրում է. «Հայ աղջիկները տանն են մնում, որովհետեւ իրենց արժանի տղաները շատ քիչ են: Հըլը նույն տարիքի աղջկա հետ էլ խոսեք, տղու հետ էլ… սարերի տարբերություն է»: Այս գրառմանն ի պատասխան՝ օգտատեր Արմեն Հովհաննիսյանը գրում է. «Վաղուց եմ նկատել: Շատ լուրջ խնդիր է», Նարինե Գյուլինյանն էլ կեսկատակ արձագանքում. «Լավ փնտրողը միշտ էլ գտնում է, էնքան որ պետք չի երազել սպիտակ ձիու վրա նստած արքայազնի մասին», իսկ ահա Ժաննա Գալստյանը նկատում է. «Հայ աղջիկը պահանջկոտ է դարձել, իսկ հայ տղաների մոտ ավելացել է պատասխանատվության զգացողությունը… Հայ աղջիկները թող ազատությունը չշփոթեն սանձերն արձակելու հետ, իսկ տղաները թող խիզախեն…»: Ժաննայի այս գրառմանն արձագանքում է Լիլիթ Հարությունյանը. «Հայ աղջիկներին դատելու փոխարեն ավելի լավ է տղաների սանձերը քաշեք… Տեսնում ենք ռուսաստաններում ու Հայաստանում ինչեր են անում ռուսների ու ուկրաինուհիների հետ: Դուք ինքներդ էլ կին եք… ու նման ձեւով իրավունք չունեք խոսելու հայ աղջկա մասին»:
Օգտատերերից Վանուհին էլ գրում է. «Տղաներն աղջիկների վրա են քցում, աղջիկներն էլ’ տղաների))) Իրականում ով տանն ա մնում, հասնում ա իրան, էտ նրանից ա, որ բոլորին անուն ա կպցնում))) Փոստ կլինի, եթե ես էլ տանը մնամ))»: Իսկ ահա Անի Կարապետյանը գրում է. «Ճիշտ է)) Նայեք նույն կուրսի աղջկան եւ տղային, տղան կամ ծայրահեղ ղզիկ է ու իրա նոթբուքից ու դասերից այն կողմ բան չի տեսնում, կամ էլ դրսում կանգնած ծխում ու կներեք արտահայտությանս, թքում է ուղտի պես: Միջին ոնց որ չկա: Դրա համար էլ աղջիկները չեն ամուսնանում, կամ ամուսնանում են օտարի հետ, ճիշտ են անում, բա հոմ սաղ կյանքները տանը չեն մնալու»: Սրան արձագանքել է նաեւ Լիլիթ Հարությունյանը եւ գրում է. «Այո՛, Անի՛ ջան, լիովին համաձայն եմ քեզ հետ… ավելի լավ է ընտանիք ունենալ, երեխադ էլ հայր, քան թե աստված գիտի ումից երեխա բերես առանց հոր մեծացնես… ինչ է ազգդ բազմանա… Միանշանակ: Ուղղակի առաջ հայ տղաները կարող էին խոսել քանի ճանապարհները փակ էին… հիմա բաց են, այլընտրանքներն էլ շատ: Թող մեր հայ տղաներն էլ մնան ու հպարտությամբ նայեն իմ ատելի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Մենք էլ դրա փոխարեն կհանենք «Փեսացուն արեւմուտքից)))))))))))»:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Աղբյուր՝
http://armlur.am/print.php?id=25631