Դուք սկսում եք խորհել ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է նա այդպես փոխվել: Իհարկե, պատճառները փորձում եք Ձեր մեջ փնտրել ինչու նա այլևս Ձեզ չի սիրում: Միանգամից մտածում եք, որ նա Ձեզ դավաճանում է ու շուտով ապահարզան կպահանջի: Պետք չէ հապճեպ ենթադրություններ անել մտածելով ամենավատը,Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի տարբերակներ, որոնք հնարավոր է պատճառ դառնան Ձեր սիրելի տղամարդու այդպիսի պահվածքի:

Նա ուժեղ սթրես է ապրում: Տղամարդիկ շատ հաճախ են բախվում աշխատանքային խնդիրների և փորձում են ամեն ինչ միայնակ հաղթահարել չկիսվելով իրենց կողակցի հետ: Նրանք կարող են ամբողջովին տրվել այդ խնդիրներին անգամ չկասկածելով, որ այդպես դառնում են անտարբեր ու սառը զուգընկերուհու հանդեպ:

Նա հայտնվում է խաչմերուկում: Գալիս է ինչ-որ ժամանակ, երբ տղամարդը սկսում է մտածել իրեն ավելին է անհրաժեշտ, քան ինքն ունի: Հենց այդ փնտրտուքների ժամանակ նրանից պահանջվում է անմնացորդ նվիրում և շատ հնարավոր է Ձեզ
համար այլևս ժամանակ չմնա: Այդպիսի դեպքերում նրան հանգիստ թողեք այդ նոր իրավիճակում:

Ladynews.am