Կանայք իհարկե այս հարցում առավել պահանջկոտ են.հաճախ նրանք գերադասում են տարբեր քսուքներով,արոմատիզատրներով, անհարթություններով,բեղիկներով պահպանակներով էքսպերեմենտները (կանանց էրոտիկ երևակայությունը առավել զարգացած է): Այս բոլոր հավելումները օգնում են մաքսիմումի հասցնել սեռական հարաբերության ժամանակ փսիխոսեքսուալ բավականությունը: Իհարկե այստեղ չպետք է մոռանալ հոտավետ նյութերի և հավելանյութերի ալերգիզացնող կողմնակի էֆեկտի մասին, եթե կնոջ կամ տղամարդու լորձաթաղանթները ունեն գերզգայնություն տվյալ նյութերի նկատմամբ:
Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվնաս մեթոդը:Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է(գիտությունը դեռևս չի ստեղծել առավել անվնաս մեթոդ): Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում, երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ և ներարգանդային պարույրների կիրառումը(բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ):
Տարբեր տեսակի պահպանակները նաև կիրառվում են որպես բուժման միջոց.օրինակ տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ խորհուրդ են տրվում անէսթետիկներ(բենզոկային,քսիլոկային) պարունակող պահպանակները, որոնք լիարժեք են դարձնում սեռական ակտի տևողությունը:
Պետք է նկատել, որ Հայաստանում որոշակի քաոսային իրավիճակ է տիրում.
Պահպանակի չկիրառելը կամ օգտագործման տեխնիկային չտիրապետելը պայմանավորված չէ անհատի մասնագիտությունից,մտածելակերպից կամ ինտելեկտուալ մակարդակից,ավելին,հաճախ այս հասարակ մեթոդից չօգտվելու պատճառով անցանկալի հղիություն և սեռավարակներ է արձանագրվում բարձր ինտելեկտ և բարձրագույն կրթություն ունեցող անհատների մոտ,ինչը իմ կարծիքով պայմանավորված է նրանով,որ նրանք առավել հաճախ սեռական կապեր են ունենում իրենց կարծիքով վստահելի և լուրջ զուգընկերուհիների հետ, և ավելորդ են համարում պահպանակի օգտագործումը(թեթևաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կկիրառեին պահպանակ):
Պետք է հիշել, որ ներկայումս սեռավարակները դարձել են դեղորայքակայուն և ունեն խրոնիզացիայի հակում,ուստի չպետք է վտանգել առողջությունը. Այն շատ դժվար է վերականգնել:
sexology.am