1. Առաջին ու երևի ամենահեշտ միջոցը սեքսի ժամանակ պահպանակի օգտագործումն է: Այն անհամեմատ իջեցնում է առնանդամի գլխիկի զգայունությունը, ինչի շնորհիվ սերմնաժայթքումը ուշ է տեղի ունենում:

2. Կարելի է յուրացնել հետևյալ տեխնիկան. երբ զգում եք, որ սերմնաժայթքումը մոտենում է, պետք է բթամատով ու ցուցամատով սեղմել առնանդամի գլխիկից մի քիչ ներքև: Դա կարող է անել նաև ձեր զուգընկերուհին:

3. Մարզվեք ոչ միայն անկողնում, այլև դրա սահմաններից դուրս: Պետք է սովորեք ձգել մկաններն այնպես, ինչպես անում եք, երբ ցանկանում եք միզել: Օրվա ընթացքում ընդամենը 30 ձգումը կօգնեն ձեզ անհրաժեշտ պահին: Ընդ որում կարևոր է ոչ միայն քանակը, այլև որակը:

4. Սեռական ակտից առաջ ցանկալի է միզել: Տղամարդկանց մեծ մասն այս միջոցն արդյունավետ են համարում: Որոշ տղամարդիկ էլ խորհուրդ են տալիս սեքսից առաջ մի փոքր ձեռնաշարժությամբ զբաղվել: Բայց կարևոր է չափը չանցնել:

5. Այս միջոցը համարվում է ամենաարդյունավետը: Որպեսզի երկարաձգել սեռական ակտը, պետք է որքան հնարավոր է հաճախ զբաղվել սեքսով: Եթե կարողանաք սեքսը դարձնել ամենօրյա, ապա վաղաժամ սերմնաժայթքման հետ խնդիրներ չեք ունենա:

Հուսով ենք` մեր խորհուրդները ձեզ կօգնեն, քանի որ այս թեման գրեթե բոլոր տղամարդկանց ցավոտ կողմն է:

BornToDie
blognews.am