Գերմանացի գիտնականները հայտարարում են` «Եթե ուզում եք նիհարել, բայց մարզասրահ գնալու ժամանակ չունեք, դիմեք համբույրի օգնությանը»:
Հետազոտողները պարզել են` համբույրը կարող է լինել լավագույն դիետան: Երեք րոպեում մեկ կրքոտ համբույրը այնքան կալորիաներ է այրում, որքան կես կլիոմետրանոց վազքը:
Բանն այն է, որ համբույրի ժամանակ արագանում է նյութափոխանակության ընթաքցը, բարելավում այրան շրջանառությունը:
Ի դեպ, համբույրը օգտակար է սրտի անոթների համար, մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են ուղեղի գործողությունները, այն նպաստում է ուշադրության կենտրոնացմանը:
Գիտնականները պարզել են, որ բուժիչ համբույրը պետք է տևի հենց երեք րոպե: Իսկ առավելագույն արդյունքի հասնելու համար կարևորվում է համբուրվելիս զուգընկերոջ աչքերին նայելը:
Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը: