ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյան

«Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է՝ գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի բուռն զգացմուվ: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների (հիմնականում սեռական օրգանների) մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, Ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել Ձեր օրգազմի ֆունկցիան, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո: Առողջ եղեք»:

Life.panorama.am