Բոլորին հայտնի է հեռախոսային սեքսի ֆենոմենը:

Հեռախոսալարի մյուս ծայրում նստած անշուք ու անհրապուրիչ կինը կարող է տղամարդուն թվալ աշխարհի ամենագեղեցիկը, ցանկալին ու կրքոտը` իր գայթակղիչ ձայնի շնորհիվ, որը կարող է գրավել, հուզել ու գրգռել: Այդ ամենին հասնելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգչուհի լինել կամ տիրապետել գեյշաների արվեստին. բավական է սովորել ղեկավարել սեփական ձայնը:

Ինչպես ասել

Լինգվիստիկայի պրոֆեսոր Էնդրյու Լինը իր ընկեր` հնչյունային ինժեներ Շենոն Հարիսի հետ միասին հաշվարկել է իդեալական ձայնի հստակ մոդելը. այն ձայնի, որին հավատում են, որով հիանում են և որն ուզում են լսել նորից ու նորից: Այդ մոդելին լիովին համապատասխանել է թռիչքներն ու վայրէջքները հաղորդող օդանավականային աշխատակցուհիների ձայնը:

Մի շարք հետևողական գիտանականներ անգամ հաշվարկել են իդեալական ձայնի մաթեմատիկական բանաձևը. րոպեում 164.2 բառ` 0.48 վայրկյան տևողությամբ դադարներով և բարձրացող-իջնող ինտոնացիայով: Իհարկե, խոսքի արագությունն ու դադարներն անվերջ ստուգելը հարմար չէ և առնվազն` տարօրինակ, ուստի օգտվիր տարածված հուշումներից և աշխատիր:

– Խոսել սահուն` դանդաղեցնելով խոսքի տեմպը (առավել ևս, եթե սիրում ես արագ խոսել):
– Արտասանել բառերը թեթև շնչեղությամբ կամ փոքր-ինչ խռպոտությամբ:
– Չկտրտել նախադասությաւնները, այլ` արտասանել մինչև վերջ:
– Խուսափել հարցական ինտոնացիայից:
– Ազատվել արհեստական երանգներից:
– Խոսել ջերմ ու քնքուշ տեմբրով:

Քո սիրելին էլ քեզ պես սիրում է լսել այն միֆը, թե միայն կանայք են սիրում ականջներով, հնարել են տղամարդիկ` իրենց սեփական թուլությունները թաքցնելու համար: Նրանք էլ մեզ պես սիրահարվում են ձայնին (առաջին տպավորության 40-50 %-ը կախված է արտաքինից, սակայն 30 %-ը` զուտ ձայնից) կամ այդ նույն ձայնի պատճառով` հիասթափվում: Նորածին հասակում տղամարդն ամենից հաճախ լսում է մայրիկի մեղմ ու բարի ձայնը, այնպես որ, փափուկ ու գուրգուրող խոսքը նրան թուլացնում է և ազդում ենթագիտակցական մակարդակի վրա:

Երկարությունն էական է

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից հորմոններն ու մարմնի առանձին մասերի չափերը փոխկապված են: Որքան բարձր է տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի քանակը, այնքան ավելի երկար են նրա… ձայնալարերը ու հետևապես` ավելի ցածր է ձայնի տեմբրը:

Հիշի՛ր, ցածր թավշյա բարիտոնի տեր երիտասարդն, ամենայն հավանականությամբ, անկողնում ևս քես կհիացնի: Իսկ եթե տղան բարակ ձայն ունի, որում երբեմն նկատվում են կանացի երանգներ, շատ հնարավոր է, որ դեռ կույս է կամ սեռական կյանքի շատ քիչ փորձ ունի: Ինչն է ավելի նախընտրելի` որոշիր ինքդ: Ամեն դեպքում, սեքսից առաջ ավելի ճիշտ է շփվելն ու իրար մոտիկից ճանաչելը:

Ինչպես վկայում է վիճակագրությունը, կանայք նախընտրում են ցածր, կրծքային ձայնով տղամարդկանց, որոնք որպես կանոն ավելի առողջ են, սեռապես ակտիվ և ավելի վաղ են կորցնում կուսությունը, քան բարձր ձայնով տղաները:

Կանանց դեպքում մոտավորապես նույնն է. ցածր ձայնը վկայում է օրգանիզմում սեռական հորմոնների մեծ քանակի և կրքոտության մասին: Տղամարդիկ դա արդեն պարզել են. նրանք սեքսուալ են համարում կրծքային, թավշյա, խոր ձայնը: Այնպես որ, ձայնի մեջ բարձր նոտաները թող բեմի համար: Շատ գայթակղիչ է հնչում նաև մի փոքր շնչեղությամբ կանացի ձայնը:

Ըստ ֆիզիոլոգիայի` ձայնալալարերի բացվածքի` ձայնային անցքի միջով անցնելիս օդը հաղորդում է ձայնին այդ բնորոշ գրավչությունն ու շնչեղությունը: Սա կոչվում է սուբտոնային ձայն, որին կարելի է հասնել հատուկ վարժությունների շնորհիվ: Ամերիկացի հոգեբան և հետազոտող Դեյվիդ Ֆայնբերգը գտնում է, որ կանանց` իրենց ձայնային ապարատի շնորհիվ ավելի հեշտ է հասնել դրան:

Ավելի ցածր

Եթե քեզ բնությունից բարձր ձայն է տրված, մի մտածիր, որ այն վերջնականապես զրկված է գրավչությունից: Անգամ ցածր ձայնի տեր աղջիկները պետք է սովորեն ճիշտ գործածել այդ «զենքը»: Ահա որոշ վարժություններ, որոնք պարբերաբար կատարելով` «կհնչես» նորովի:
Աշխատիր շնչառության վրա: Որքան ավելի սահուն ու հավասարաչափ է արտաշնչելու պահը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որը ձայնը չի դողա ամենապատասանատու պահին:

– Ուշադիր եղիր քո շնչառությանը ծիծաղելիս. սա ամենաբնական շնչառությունն է: Զգա, թե ինչպես են աշխատում այդ պահին որովայնային ճնշամկաններն ու գոտկատեղը:
– Պառկիր մեջքի վրա և արևահյուսակի վրա դիր մոտ 1-1.5 կգ ծանրությամբ որևէ առարկա, ասենք` գիրք: Շնչիր քթով` բարձրացնելով այդ առարկան, իսկ հետո դանդաղ ու սահուն արտաշնչիր` առարկան իջեցնելով:
– Շնչիր քթով` հավաքելով օդը փորի մասում: Արտաշնչիր կիսաբաց բերանով, իրար սեղմելով ատամները և արտաբերելով «տցցց…»` ամեն ց-ի հետ դուրս մղելով օդը փոքր բաժիններով:
– Կիսաբաց բերանով արագ շնչիր ու արտաշնչիր` շան պես: Այսպիսի շնչառությունը աշխատացնում է մկանները: Հետևիր, որ մեջքդ ուղիղ լինի, իսկ ուսերդ` չբարձրանան:

Հստակ արտասանիր բառերը:

– Հերթականությամբ արտասանիր «օ…ա» , «ու … ի»` հետևելով բերանի մկանների աշխատանքին:
– Բերանդ հնարավորինս լայն բաց արա, հետո փոքր-ինչ թուլացրու մկաններդ: Հիշիր այդ դիրքը, այնուհետև սահուն իջեցրու ծնոտն այդ դիրքին և բարձրացրու վերև:
– Ծալիր լեզուդ տարբեր դիրքերով, օրինակ` փողի, առագաստի (լայն բացիր բերանդ, բարձրացրու լեզուդ և հետևի ատամներից հնարավորինս հեռու տար):

Ինչը մարդիկ չեն սիրում ուրիշների ձայն

– Միապաղաղությունը,
– կտրուկ ու ճչացող նոտաները,
– չափից բարձր հնչեղությունը:

Ինչն են սիրում մարդիկ ուրիշների ձայնի մեջ.

– Թավշյա ցածր տեմբրը,
– վառ ինտոնացիաները,
– թեթև շնչեղությունը:

Խոսում ենք ճիշտ:

• Մի՛ ծխիր: Ցածր տեմբր այն չի ապահովի, իսկ ձայնն էլ կդառնա խզխզան:
• Լողա՛: Զարգացու շնչառական համակարգը, սովորիր երկար պահել շնչառությունն ու սահուն արտաշնչել:
• Անգիր սովորիր բանաստեղծություններ, հեքիաթներ և հատվածներ արձակից: Կարդա հայելու առջև կանգնած` ամեն անգամ տարբեր ինտոնացիաներով ու ձայնի տեմբրին ուշադրություն դարձնելով:
• Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն այս դեպքում ողջունելի է` ֆիթնես, պարեր, յոգա, պիլատես, ինչպես նաև մերսումներ, որոնք նպաստում են ողնաշարի մկանների ճիշտ աշխատանքին:
cosmo.am