Ծառայողական սիրավեպ
Ենթադրենք՝ ձեզ դուր է գալիս ձեր գործընկերը եւ որոշել եք գայթակղել նրան: Մի փոքր մտածելուց հետո որոշել եք այդ անել կորպորատիվ երեկույթի ընթացքում, աշխատավայրում, մյուս գործընկերների ներկայությամբ: Խիզախության համար դուք խմել եք, բայց ավելին, քան անհրաժեշտ էր: Խիզախությունից եւ մարմնի թեթեւությունից բացի, շամպայնի հետ փոքր-ինչ թեթեւամիտ եւ անմիտ եք դարձել: Այդ իրավիճակում դուք չեք ցանկանում նկատել այն, ինչ նկատում են ձեր սթափ գործընկերները: Նրանք հիացած էին ձեր ժանյակազարդ ներքնազգեստով: Միակը, ով չարձագանքեց ձեր քայլերին, այն երիտասարդն էր, ում համառորեն փորձում էիք գայթակղել:
Հնարավոր է՝ ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե դուք նրան սիրահետեիք ոչ աշխատավայրում եւ աշխատակիցների ներկայությամբ: Կամ եթե խիզախության համար չխմեիք: Բայց այդ արդեն այլ պատմություն է:
Հետեւություն. Այնտեղ, որտեղ աշխատում եք, մի փորձեք սիրով զբաղվել, իսկ որտեղ սիրում եք, մի խմեք:
Ադամանդե ձեռքը
Ծանոթանալով ակումբում կամ սրճարանում՝ սկսում եք գայթակղել նրան: Չշփվելով եւ զուր ժամանակ չվատնելով՝ անմիջապես նրան հարց եք ուղղում.
– Իսկ որքա՞ն եք դուք վաստակում:
Տղան տխուր կպատասխանի եւ մտածված կերպով մի քանի անգամ կնվազեցնի իր եկամուտները: Հասկանալով, որ դուք ավելի շատ եք վաստակում, դուք միանգամից կկորցնեք հետաքրքրությունն այդ տղայի նկատմամբ: Եվ կսկսեք հերթական զոհի որոնումները:
Հանդիպում են կանայք, ովքեր շատ ժամանակ չեն կորցնում, որպեսզի պարզեն՝ դուք իրեն հետաքրքրում եք, թե՝ ոչ: Ոմանք հանդիպման են գալիս իրենց ցանկությունների ցուցակով եւ այն անմիջապես ներկայացնում ապշած տղամարդուն: Այո, անկեղծությունը հարաբերություններում պարտադիր է, սակայն եթե դուք առաջին անգամ եք հանդիպում եւ միմյանց մասին ոչինչ չգիտեք, այդպիսի հանդիպումը նման կլինի հարկային տեսուչի հետ շփման: Եվ, իհարկե, ձեր առաջին հանդիպումը նաեւ վերջինը կլինի:
Եթե տղամարդը ձեզ դուր է գալիս, մի շտապեք նրան անմիջապես ծանրաբեռնել ձեր ֆինանսական խնդիրներով եւ սպասելիքներով: Դրա համար երկու պատճառ կա: Տղամարդկանց մեծամասնությունը սկսելու է ստել իր «գործարանների եւ նավերի» մասին, եւ միայն այն պատճառով, որպեսզի քնի ձեզ հետ: Արդյունքում, նրանք այդ ստանում են: Մնացածը, ունենալով առավելություններ եւ խելք, հակառակը, ցանկանում են, որպեսզի իրենց չդիտեն որպես «փողի պարկ», այլ նախ որպես անհատականություն մոտենան:
Հետեւություն. Կողմնորոշվեք, թե ինչ է ձեզ հարկավոր, փո՞ղ, թե՞ տղամամարդ: Եվ հիշեք, ամեն ինչ իր ժամանակն ունի:
Կպչունություն
Որոշ աղջիկներ կարծում են, որ համառությունը տղամարդուն գրավելու եւ գայթակղելու վստահելի միջոց է: Նման կանանց համառությունը հիմնականում այսպես է դրսեւորվում. եթե նա ինձ հաճախ տեսնի եւ լսի, ավելի արագ կհասկանա, թե որքան գրավիչ եւ հիասքանչ եմ ես: Այդ հասկանալով՝ ես ավելի շատ դուր կգամ նրան:
Սակայն տղամարդիկ ավելի շատ բարկանում են, երբ նրանց համառ ընկերուհիները սկսում են զանգահարել գիշերը, օրվա ընթացքում յուրաքանչյուր կես ժամը մեկ, առանց հրավիրելու մտնում են իրենց խնդրանքներով եւ խոսակցություններով:
Հետո կանայք մտածում են, որ տղամարդկանց մոտ ինչ-որ բան այն չէ: Իսկ տղամարդիկ կարծում են, որ կանանց մոտ է խնդիրը: Այս դեպքում ավելի լավ է ընկերներ մնալ, քան վազել անհամաձայնությունների փակ շրջանակում. դուք նրա հետեւից, իսկ նա՝ ձեզանից: Երբ ձգողականություն կա, դուք կարող եք մեկ րոպեով մտնել նրա մոտ, իսկ նա կառաջարկի երեկոն միասին անցկացնել: Երբ համակրանք կա, կարիք չկա նրան անընդհատ զանգահարել, նա ինքը կփորձի ձեզ գտնել: Որոշելով համառությամբ գրավել տղամարդուն՝ առանց նրա ցանկության, նա, իհարկե, կմտածի ձեր մասին, բայց միայն սարսափով: Տղամարդուն գրավելու վատագույն միջոցը նրան համառությամբ ու ուշադրությամբ տանջելն է:
Եզրակացություն. Կանացի նախաձեռնությունը լավ է, կանացի կպչունությունը՝ վատ:
Սատանան Prada է հագնում
Տղամարդուն հմայելու լավագույն միջոցը ձեր այնպիսի տեսքն է, որից նա «կշշմի»: Այս տարբերակն աշխատում է, սակայն ոչ միշտ: Շատ բան կախված է հանդիպման վայրից եւ թե ինչպիսին էր նա ձեզ հիշում: Եթե դուք մեկ ամիս շփվել եք այգում զբոսնելով, ապա նոր միջավայրում կտրուկ փոփոխություններ պետք չեն: Տղամարդը սպասելու է ջինսով եւ վերնաշապիկով աղջկա, իսկ տեսնելու է կնոջ` դեկոլտեով եւ բարձրակրունկ կոշիկներով: Ճակատագրական գայթակղողը դասական կերպար է, որը ոչ բոլորին է հարմար: Մի փորձեք լինել այլ կերպարում, սիրում եք սպորտային կոշիկներ՝ եկեք դրանցով: Անկեղծ կերպարն ավելի գրավիչ է, քան փայլուն ամսագրերից վերցվածը: Հնարավոր է՝ տղային դուր գան ձեր ցանցավոր զուգագուլպաները, բայց նա ավելի շատ շփոթված եւ կաշկանդված կլինի: Մենք սովորում ենք որոշակի կերպարին եւ հանդիպելով մարդուն այլ կերպարով՝ նա կարող է մեզ դուր չգալ: Տրամադրությունը կփոխվի եւ ստիպված կլինենք կրկին շփման եզրեր փնտրել:
Հետեւություն. Բնական եղեք: Տղամարդիկ մեզ սիրում են նրա համար, ինչպիսին մենք կանք, այլ ոչ թե ինչպիսին փորձում ենք լինել:
Առաքելությունն անիրագործելի է
Հնարավոր են տարբերակներ, երբ տղամարդուն գրավելն ուղղակի անհնար է: Որովհետեւ նա հստակ պատկերացում ունի, թե ինչպիսին պետք է լինի նրա ընտրյալը: Այս կանոններից ցանկացած շեղում, եւ նա կորցնում է ձեր հանդեպ հետաքրքրությունը: Նույնիսկ եթե դուք կատարյալ եք, ամեն դեպքում դուք նրա իդեալը չեք: Իսկ այդ նշանակում է, որ պետք չէ զուր ժամանակ վատնել:
Հետեւություն. Հեռու մնացեք իդեալիստներից: Նորմալ տղամարդ փնտրեք:
Ամփոփենք արդյունքները: Տղամարդկանց հեշտ է գայթակղել: Կանացի բոլոր ծուղակները նրանց դեպքում աշխատում են. ե՛ւ խորհրդավոր հայացքը, ե՛ւ նուրբ ձայնը: Եվ ամեն դեպքում, նրանց ձգում է բնականությունը, անկեղծությունն ու կենդանի հետաքրքրությունը:
news.am