Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը և կրկին վառել սիրո կրակը: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերադարձնել սեռական կյանքի վառ գույները:
Կյանքի կոչեք Ձեր սեքսուալ երևակայությունը: Յուրաքանչյուր մարդ ունի իր թաքուն երևակայությունը, որ նա պահում է իր մեջ և միշտ չէ, որ արտահայտում է: Կիսվեք Ձեր զուգընկերոջ հետ Ձեր ամենաթաքուն գաղտնիքներով և կյանքի կոչեք դրանք: Գուցե Ձեր տղամարդը ցանկանո՞ւմ է զարմացնել Ձեզ՝ սեքսում ինչ-որ նոր բան փորձելով: Գուցե Դուք էլ ունենաք մի քանի թաքնված մտքեր. ուրեմն ժամանակն է՝ դրանք կյանքի կոչեք:
Նոր դիրքեր: Չեք հավատա, բայց համատեղ փորձարկումերն անկողնում ձեզ կմերձեցնեն: Փորձեք ձեր սեքս-մենյուն դարձնել զանազան: Ոչինչ, որ առաջին անգամ գուցե չստացվի. կունենաք հիշելու և ինչ-որ բանի վրա ծիծաղելու պատճառ:
Հանդիպման գնացեք առանց ներքնազգեստի: Ցանկալի է, որ այս միջոցը ձմռանը չկիրառեք: Թողեք տարվա ավելի տաք եղանակներին: Ամեն դեպքում, բաց չթողնեք նման հետաքրքիր հնարավորությունը: Տղամարդու երևակայությունը կաշխատի, և նա կուզենա րոպե առաջ ավարտել հանդիպումն ու Ձեզ հետ միայնակ մնալ:
Ախորժակը ուտելիս է բացվում: Զբաղվեք սեքսով այն ժամանակ, երբ անգամ ցանկություն չկա: Եթե վերջին շրջանում Ձեր հարաբերությունները փակուղի են մտել, ապա մի սպասեք մինչև Ձեր զուգընկերը քայլ անի, վերցրեք նախաձեռնությունը Ձեր ձեռքը:
Համապատասխան ներքնազգեստ:Հիշեք՝ տղամարդիկ սիրում են աչքերով: Զարմացրեք նրանց գեղեցիկ կերպարներով: Ի դեպ, գեղեցիկ ներքնազգեստը դրական է անդրադարնում ոչ միայն սեռական կյանքի, այլ նաև Ձեր ինքնագնահատականի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am