1.Եթե ձեր մրցակցուհին ամուսնացած կին է, ապա ակնարկեք նրա ամուսնու մոտ, որ կինը սիրեկան ունի: Երբ ամուսինն, ամենայն հավանականությամբ, կհավատա ձեզ և «կհետաքննի գործը»՝ պարզելով, որ իր կինը ձեր զուգընկերոջ հետ է հանդիպում, դուք մի կողմ քաշվեք՝ իբր ամենևին էլ գլխի չէիք ընկնում:
2.Կարելի է տաքսոֆոնների մոտ փակցնել նրա հեռախոսահամարը՝ գրելով «Զանգի՛ր: Ես քոնն եմ 2 դոլարի դիմաց»: Հավանաբար կլինեն արկածախնդիրներ, ովքեր կզանգահարեն ձեր ամուսնու սիրուհուն:
3.Կարելի է նաև թերթերի՝ «Ծանոթություններ» բաժնում հայտարարություն գրել՝ «Տաքարյուն օրիորդն իր արուին է փնտրում»: Հետո մանրամասն նկարագրել ձեր ամուսնու սիրուհուն: Անկասկած, նա իր հասանելիքը կստանա:
4.Կարող եք նրա անունից ռադիոյով ձեր ամուսնու սիրելի երգը պատվիրել և ձեր ամուսնուն անանուն նամակ ուղարկել՝ խնդրելով տվյալ ժամին ռադիո միացնել:
5. Խորհուրդ է տրվում նրա տուն բազմաթիվ սիրային նամակներ ուղարկել: Դրանցից մեկն անպայման նրա ամուսինը կտեսնի:
6.Նախապես իմանալով հանդիպման վայրը՝ կարող եք բանալու համար նախատեսված դռան անցքում սոսինձ լցնել, երբ նրանք ներսում լինեն:
1in.am