1. Եղեք լիդեր: Տղամարդու հիմնական վախերից մեկն այն միտքն է, թե արդյոք բավարարում է իր զուգընկերուհու ցանկությունները: Նրանք մտածում են ոչ միայն իրենց հաճույք ստանալու, այլեւ զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին: Նրան հանգստացնելու համար երբեմն նախաձեռնությունը վերցրեք Ձեր ձեռքը:

2. Պատմեք կամ, ավելի շուտ, ցույց տվեք: Տղամարդկանց մեծամասնության համար կանացի օրգազմը անբացատրելի ու անհասկանալի ինչ-որ բան է:Յուրաքանչյուր տղամարդ վախենում է լինել անփորձ սիրեկան: Հավատացեք`Ձեր տղամարդն ինքը գոհ կլինի, եթե ինքներդ ցույց տաք, թե ինչը ոնց անել: Արդյունքում Ձեզ էլ հաճելի կլինի:

3. Գովաբանեք: Վախը, որ ինքը չի արդարացնի կնոջ սպասելիքները, կարող է, ինչպես բժիշկներն են պնդում, տղամարդուն հանգեցնել անգամ սեռական դիզֆուկցիայի: Ուստի դրանից խուսափելու համար հաճախ գովեք Ձեր կողակցին:

LADYNEWS.am