Խոյ
Խոյի համար իդեալական աղջիկը պետք է լինի կրքոտ և վճռական: Միևնույն ժամանակ նա պետք է լինի բաց և անկեղծ, հումորի լավ զգացումով: Խոյերը շատ խանդոտ են, ուստի բացարձակ հավատարմություն են պահանջում:
Ցուլ
Ցուլերին պետք է այնպիսի աղջիկ, որ կարողանա ստեղծել հաճելի էմոցիոնալ մթնոլորտ և տարբերվի խոհարարական կարողություններով: Նա պետք է ունենա հանգիստ ու հավասարակշռված բնավորություն, լինի վստահելի և որոշ չափով պահպանողական: Բացի այդ, պետք է լինի խելացի և պատասխանատու:
Երկվորյակ
Երկվորյակների իդեալական աղջիկը պետք է լինի առատաձեռն, ընկերասեր, զարգացած: Նա պետք է ամեն ինչում լավը տեսնի և չհանդուրժի հիսթերիաներ և սկանդալներ: Նա պետք է լինի տաղանդավոր և դաստիարակված:
Խեցգետին
Նա պետք է պատրաստ լինի ինքնազոհողության, բավարարվի քչով և իրեն ամբողջությամբ նվիրի Խեցգետնին: Խեցգետնի համար իդեալական աղջիկը սիրող մայրն է, հոգատար տնային տնտեսուհին, որ նվիրված է միայն իր ընտանիքին:
Առյուծ
Առյուծների համար իդեալական աղջիկը պետք է լինի ուրախ, արկածախնդիր, սիրի ճանապարհորդել, երեխաներին և ունենա վառ արտաքին: Նա պետք է ուժ ճառագի, լինի ինքնավստահ և ունենա հարուստ ներաշխարհ:
Կույս
Նա պետք է ունենա հանգիստ ու փափուկ բնավորություն, լինի բազմակողմանիորեն զարգացած: Անպայման պետք է լինի մաքրակենցաղ: Տասն անգամ մտածի, մեկ անգամ խոսի:
Կշեռք
Նա պետք է կարողանա բավարարել կշեռքների հոգևոր և ֆիզիկական բոլոր պահանջները: Որպես կանոն նա պետք է սիրի իր ընտանիքը, բայց իր համար ամենակարևորը պետք է լինի այն, որ ընտանիքի բոլոր անդամներն ընդունեն իր գերակայությունն ու իր խոսքը օրենք համարեն:
Կարիճ
Կարիճի կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, որ միշտ հիացնի իրեն: Պետք է հիանալի ինտուիցիա ունենա և զգա, թե ինչ է պետք կարիճին: Նա պետք է լինի խելացի, ուժեղ, ինքնավստահ, բայց դրա հետ մեկտեղ լինի կանացի:
Աղեղնավոր
Նա պետք է լինի բարեհոգի, լինի հոգատար և տնտեսող: Պետք է ունենա իդեալական կառուցվածք: Աղեղնավորները նախընտրում են այն աղջիկներին, ում հետ կարող են կիսել իրենց հետաքրքրությունները, ում հետ հաճույքով կճամփորդեն:
Այծեղջյուր
Այծեղջյուրների իդեալական աղջիկը պետք է լինի կայուն, հանգիստ, զգուշավոր, հարգի ընտանեկան ավանդույթները և ամեն ինչի վերաբերյալ ունենա իր տեսակետը: Նա անպայման պետք է լինի ռոմանտիկ:
Ջրհոս
Նա պետք է լինի ընկերուհու և մոր սինթեզը: Պետք է մշտապես ոգեշնչի ջրհոսին, հանի նրան ծուլությունից, հեռու պահի առօրյայից, մի խոսքով պետք է ամեն օրը վերածի տոնի:
Ձուկ
Ձկների իդեալական աղջիկը պետք է ունենա նուրբ ինտուիցիա և արտաքին հանգստություն: Պետք է կարողանա զսպել իր էմոցիաները, լինի առատաձեռն արդարամիտ և անկեղծ կանացի:
http://blognews.am/arm/authors/59/mari-love.html