Կտրուկ շարժումներ անել չի կարելի: Հատկապես խորհուրդ չեն տրվում մարմնով շրջադարձերը եւ, ընդհանրապես, ողնաշարի գոտկատեղի հատվածի վրա որեւէ ճնշում: Այդ ամենը կարող է վատ անդրադառնալ դաշտանի ցիկլի վրա: Աշխատեք ծանր իրեր չբարձրացնել:
Վերոնշյալ ծանրաբեռնվածությունը կարող է զգալիորեն արագացնել դեպի սեռական օրգաններ արյան հոսքը, իսկ դաշտանի ժամանակ դա ցանկալի չէ:
Դաշտանի ընթացքում ավելի լավ է կենտրոնանալ յոգայի եւ պիլատեսի պարապմունքների ուղղությամբ: Նման վարժությունները կարող են հիանալիորեն փոխարինել ցավազրկող դեղահաբերին: Ծանրաբեռնվածության ինտենսիվությունն եւ տեւողությունը պետք է որոշեք ինքներս, կախված ձեր ինքնազգացողությունից:
news.am