Առաջին հերթին, տղամարդը լավ օրալ սեքս է ակնկալում: Շատ կարևոր է, որ կինն ամեն ինչ հաճույքով և ցանկանալով անի: Ի դեպ, սեքսի նման տեսակն ուժեղ սեռի համար կնոջ իրական զգացմունքների չափանիշ է: Տղամարդուն հաճելի է, որ կինն ակտիվություն է ցուցաբերում, այլ ոչ թե փայտի պես պառկում է կողքին: Նրան հետաքրքիր չեն նաև տարբեր տեսակի կոմպլեքսները, որոնք վերաբերում են կնոջ մարմնին: Լույսն անջատելու և ինտիմ հարաբերություններով մթության մեջ զբաղվելու պահանջները չեն գրգռում նրան:

Առաջին սեքսը միշտ հուզիչ է, այդ պատճառով եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չի ընթացել, ոչ մի քննադատություն հարկավոր չէ: Եթե կինը հետաքրքրված է հետագա հարաբերություններով, ապա կարիք չկա նկատողություններ անել զուգընկերոջն առաջին սեքսի ժամանակ: Նույնիսկ եթե ձեզ դուր է եկել և դուք զգացմունքներով լցված եք ու ցանկանում եք ամեն ինչ քննարկել, ավելի լավ է դա չանեք: Ավելի լավ է խոսեք ընկերուհիների հետ, իսկ տղամարդն անձամբ կհոգա այն մասին, որ կազմակերպի հաջորդ ժամադրությունը:
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/3917/