Սակայն շատ դեպքերում տղան չունի նման հնարավորություն: Նրան մնում է միայն մեկ տարբերակ` սիրելիին Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ նվիրել գեղեցիկ մի նվեր:
Այն փաստից, թե ինչ նվեր են ստացել սիրելիից այս տոնի կապակցությամբ` աղջիկները կարող են որոշել իրենց հանդեպ տղայի զգացմունքների լրջությունը:
Որոշ տղաներ կարծում են, որ նվերի ընտրությունը դա պարզապես ավելորդ գլխացավանք է: Նման դեպքում բացարձակ վստահությամբ կարելի ասել, որ սիրո մասին խոսելն ավելորդ է:
Եվ այսպես, նվիրեք Ձեր սիրելիին իր նկարներից Ձեր իսկ ձեռքով պատրաստած գեղեցիկ կոլաժ, որի կենտրոնում անպայման գրեք «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»:
Աղջիկը կուրախանա նաև փոքրիկ կենդանի նվեր ստանալուց: Ասենք, օրինակ` կատվի ձագ: Սակայն նման նվերը ավելի ռոմանտիկ դարձնելու համար կատվի պարանոցից կապեք սրտի տեսքով կուլոն կամ գեղեցիկ ժապավեն:
Աղջիկներին դուր է գալիս հիանալ իրենց արտաքին տեսքով, այդ պատճառով Դուք կարող եք նվիրել նրան իր իսկ դիմանկարը գեղեցիկ սրտաձև շրջանակով:
Նաև կարելի է նվիրել կենդանի թիթեռներ: Դա շատ գեղեցիկ և ռոմանտիկ նվեր կլինի, հատկապես, երբ դրսում ձմեռ է:
Մասնագիտացված խանութներից կարող եք գնել բյուրեղյա սրտեր: Սրտի վրա գրեք Ձեր անունը: Նման նվերը կդառնա նրա սենյակի զարդը:
Իսկ եթե ունեք ձայնային լավ տվյալներ, ապա կարող եք նվիրել հրաշալի մի երգ:
Գեղեցիկ նվեր կլինի նաև շոկոլադն ու ծաղիկները:
Պատրաստեց՝ Էդիկ Մանուկյանը