Սեքսուալ մերսումը հարստացնում է ինտիմ կյանքը, նպաստում սեռական հակման ուժեղացմանը: Մերսումը խթանում է զուգընկերոջ (զուգընկերուհու) գրգռումը:
Սեռական մերսման նպատակն է գրգռել զուգընկերոջը (զուգընկերուհուն), ստեղծել նպաստող պայմաններ զգայական հաճույքի և լիարժեք հեշտանքի համար:
Հեշտանքին հասնել նպաստում է մարմնի տարփածին գոտիները շոյելը: Քանի որ ձեռքի ափն ունի լավ արտահայտված նյարդային և անոթային ցանց, մարմնի տարփածին գոտիները ակտիվ կերպով արձագանքում են նրա հպմանը: Այս գրգիռը փոխանցվում է ամբողջ օրգանիզմին: Մերսման դրական ազդեցության համար անհրաժեշտ է, որպեսզի զուգընկերներն անկաշկանդ լինեն: Բացի դրանից պետք է իմանալ զուգընկերոջ (զուգընկերուհու) մարմնի հատկապես զգայուն հատվածները: Եթե ինքը`զուգընկերը, ցույց չտա այդ հատվածները, ապա անհրաժեշտ է գտնել դրանք`զգուշորեն շոյելով մարմնի տարբեր մասերը:
Մերսման խնդիրը` սեքսուալության խթանումն է
Սեռական գրգռման կարելի է հասնել` ձեռքով մարմնի զգայուն մասերը շոյելով, դրանց հպվելով ¥տարփածին գոտիներին¤: Նման հատվածներից են կուրծքը, կոնքերը, սեռական օրգանները, ծլիկը, սեռական մեծ ու փոքր շրթունքները: Գրգռումը պետք է փոխադարձ լինի: Ձեռքով (մերսման միջոցով) հպվելով տարփածին գոտիներին` տղամարդը կամ կինը դիպչում է զուգընկերոջ մարմնին նաև կրծքով, մեջքով, նստատեղով և այլն: Մաշկն ուժեղ ազդակներ է հաղորդում, որոնք նյարդային համակարգի միջոցով փոխանցվում են սեռական օրգաններին: Մեղմ շոյանքը կարող է նմանապես գրգռել, ինչպես տղամարդու կրծքի հպումը կնոջ կրծքերին, մեջքը`մեջքին: Այդ դեպքում հատկապես սեռական ուժեղ ցանկություն է առաջանում կնոջ մոտ:
165-2 Ընդհանուր օրինաչափություններ
Հեշտոցի կենտրոնից նյարդային ազդակներն ուղեկցող ճանապարհներով շարժվում են դեպի սեռական օրգանների և սեռական այլ ընկալիչներ: Նյարդաթելերով, որոնցից կազմված են ուղեկցող ուղիները, ողնուղեղի միջոցով սեռական ազդակները և տղամարդկանց, և կանանց մոտ գրեթե հասնում են մինչև գոտկատեղ, ընդ որում, այդ ազդակների մի մասը ողնուղեղի վերին հատվածներում արդեն սիմպաթիկ նյարդերով գնում է դեպի տղամարդու առնանդամը և կնոջ ծլիկը:
ԻՆՉՊԵՍ ԱՊՐԵԼ ՀԵՇՏԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄ
Տարփածին գոտիների մասին տեղեկությունները երկու սեռի ներկայացուցիչներին օգնում է հեշտանքի զգացում ապրել: Այդ պատճառով կարևոր է իմանալ թե տղամարդու և թե կնոջ մարմնի առավել զգայուն հատվածները:
Կենտրոնական նյարդային համակարգի յուրահատկությունների իմացությունը զուգընկերներին թույլ է տալիս միաժամանակ հեշտանք ապրել: Կենտրոնական ուղեղը, որը կարգավորում է սեռական ռեֆլեքսները, հեշտանքի կենտրոնն է, որը պատասխանատու է պերիֆերիկ նյարդային համակարգի որոշ ֆունկցիաների կարգավորման համար:
Հեշտանքի կենտրոնի վրա ունեցած ազդեցությունը
Առաջին հերթին պետք է առանձնացնել շոշափելի ազդեցությունները` հպումները, չնայած նկատելի տեղ են գրավում նաև հոտառությունը, տեսողությունը, լսողության և համի օրգանները:
Տղամարդկանց մոտ ողնուղեղի գոտկատեղային հատվածում կան նյարդային երկու կենտրոններ` առնանդամի և սերմնավիժման: Դրանցից նյարդաթելերը սրբոսկրի երկարությամբ ձգվում են ներքև` ընդգրկելով ուղիղ աղիքը, այնուհետև ձգվում են մինչև առնանդամի հիմքը: Ճյուղավորվելով` դրանք նյարդավորում են ամորձապարկի և ամորձիների շրջանը և հասնում (առնանդամի ներքևի մակերևույթի երկարությամբ) առնանդամի գլխիկին` թլիփի հատվածում (այն թլիփը միացնում է առնանդամի գլխիկին): Նյարդաթելերի ճյուղավորումը (նյարդային վերջավորությունների մեծ քանակ` էֆեկտորներ) նյարդավորում է առնանդամի գլխիկը, ինչպես նաև թլիփի ծայրը և միզատար խողովակի անցքը:
165-3 Այսպիսով, տղամարդկանց մոտ սեռական առավելագույն զգայունություն է նշվում շեքի և սեռական օրգանների շրջանում, հատկապես սեռական անդամի գլխիկի մակերևույթին, իսկ սեռական ակտիվությունն անհնար է առանց ողնուղեղում առնանդամի լարման և սերմնաժայթքման կենտրոնների նորմալ գործունեության:
Նյարդային ազդակների փոխանցվող ուղին կանանց մոտ հիմնականում նույնն է, ինչ տղամարդկանց մոտ, սակայն սրբանագոտկատեղային հատվածում նյարդարմատները, առանց նյարդային հատուկ կենտրոնների միջնորդության (տղամարդկանց մոտ դրանք առնանդամի լարման և սերմնաժայթքման կենտրոններն են) փոխանցվում են սրբանաարգանդային կապերին, որոնք արգանդի ետևի մակերեսը միացնում են սրբանոսկրի ոսկրաթաղանթին: Նյարդաթելերը, անցնելով սրբանաարգանդային կապերի միջով, հասնում են արգանդի ետևի մակերեսին` նյարդավորելով մարմինը և վզիկը, ապա հասնում հեշտոցի պատերին և ձգվում դեպի մուտքը: Այնտեղ դրանք ճյուղավորվում են և շարժվում դեպի շեքի մկանները և սեռական փոքր շրթունքները, որից հետո հեշտոցի մուտքով` ծլիկի ուղղությամբ, ձգտում են դուրս գալ` ծլիկի գլխիկում վերջանալով բազմաթիվ զգայարաններով:
Կնոջ սեռական զգայունությունը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում միայն սեռական օրգանների հատվածով, այլ երբեմն զգալիորեն տարածվում է կրծքապտուկների, շրթունքների և մաշկի այլ հատվածների վրա: Սեռական ուժեղ գրգռվածություն ունեցող կանանց մոտ տարփածին այդ գոտիների զգայարանների գրգռումը կարող է նաև հանգեցնել հեշտանքի:
Կենտրոնական նյարդային համակարգի դերի մասին խոսելով`պետք է նաև նշել, որ բացի մշտական սեռական ազդակներից, որոնք գլխուղեղում հեշտանքի կենտրոնը միացնում են պերիֆերիկ բոլոր զգայարաններին, գոյություն ունի ևս մեկ մեխանիզմ, որը արտաքին ազդեցությունը փոխակերպում է սեռական ազդակի:
Med-practic