Ինքնաթիռում գտնվող թռիչքի անվտանգության ապահովման ծառայության աշխատակիցը ձերբակալել է կնոջը և ձեռնաշղթաներ հագցրել՝ համարելով, որ նա խանգարում է օդաչուներին. հայտնում է Lenta.ru: Այնուամենայնիվ, ուղևորուհին չի դադարել երգել, և օդաչուն որոշում է կայացրել շեղվել թռիչքի ընթացքից: Նա վայրէջք է կատարել Կանզաս Սիթիի օդանավակայանում, որտեղ կնոջը իջեցրել են օդանավից և հանձնել իրավապահ մարմիններին:

Ականատեսների վկայությամբ՝ կինը չի դադարել երգել նույնիսկ ոստիկաններին հանձնվելուց հետո: Հարցաքննությունից հետո «երգչուհուն» ազատ են արձակել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու: Նրա անսովոր վարքի պատճառը չի նշվում: «I Will Always Love You» երգը առաջին անգամ 1974 թվականին կատարել է քանթրի երգչուհի Դոլլի Պարտոնը, բայց այն հիթ է դարձել 1993 թվականին «Թիկնապահը» ֆիլմում Ուիթնի Հյուսթոնի կատարումից հետո:
slaq.am