Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ակումբային ամսագրի հունվարյան համարի գլխավոր հերոսը:
Վերջինս ոչ միայն հայտնվել էր «Շախտյոր» ամսագրի շապիկին, այլ նաև ծավալուն հարցազրույց է տվել, որը մաս առ մաս ներկայացնելու ենք մեր ընթերցողներին:
Հենրիխը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է տարբեր թեմաների` անձնական կյանքից մինչ խաղադաշտ, քննադատությունից` նպատակներ:
– Հենրիխ, դու անցած տարի հայտնվել ես գրեթե բոլոր ֆուտբոլային վարկանիշային աղյուսակներում, լինի դա Հայաստանում, Ուկրաինայում, թե Եվրոպայում: Չե՞ս վախենում, որ հանրաճանաչությունը կխենթացնի քեզ:
Չեմ վախենում, որովհետև մշտապես երազել եմ այդ մասին: Ես ստիպված եմ եղել երկար ուղի անցնել այս ամենի համար: Եվ դա անելը բարդ էր: Նույնն է նաև կյանքում. բարդ է հասնել ինչ-որ բանի, սակայն հեշտ է կորցնել: Ես գիտեմ այս ամենի գինը և չեմ կորցնի այն երբեք:
– Այսինքն` դու քեզ արհեստականորեն պահո՞ւմ ես, որպեսզի չընկնես փառքի ազդեցության տակ:
Ոչ, ես երբեմն հատուկ լսում եմ, թե մարդիկ ինչ են իմ մասին խոսում: Դա շատ հաճելի է և ուժ է տալիս ու ստիպում ավելի լավ աշխատել:
– Ու՞մ կարծիքն է քեզ համար ամենակարևորը:
Նախևառաջ, ես ինքս եմ իմ քննադատը: Ես ինքս գիտեմ` երբ եմ լավ խաղացել, երբ վատ: Իսկ հետո արդեն գալիս են Լուչեսկուն, ընկերներս, ազգականներս:
– Ինչպե՞ս ես ընդունում քննադատությունը քո հասցեին:
Եթե քննադատությունը համապատասխանում է իրականությանը, ապա ես այն շատ լավ եմ ընդունում: Այդ ամենը նշանակում է, որ ես ունեմ ավելի լավ խաղալու հնարավորություն:
– Քեզ կարելի՞ է հասցնել կատաղության:
Կա սահման, որից հետո, գիտեմ, շարունակել պետք չէ, անօգուտ է: Ես կշարունակեմ ապացուցել, սակայն ոչ թե խոսքերով, այլ խաղով:
slaq.am