Ավելացել է այն իսպանացի կանանց թիվը, որոնք տեղափոխվում են Շվեյցարիա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Huffington Post-ին հղումով։

Համաձայն վերջին տվյալների՝ Շվեյցարիայում որպես մարմնավաճառ պաշտոնապես գրանցված իսպանացի կանանց թիվը կտրուկ աճել է՝ Իսպանիայում ճգնաժամի ֆոնին։

2010թ.-ի համեմատությամբ՝ թիվն ավելացել է քառակի։ Իշխանությունները նաև նշում են, որ մեծաթիվ կանայք էլ մարմնավաճառ են աշխատում անօրինական։

«Այդ կանայք հիմնականում մայրեր են, որոնք եկել են այստեղ՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար»,-ասել է բարեգործական խմբի աշխատակից Մարիաննա Շվեյցերը։

Վերջին 10 տարիներին մարմնավաճառությունը Շվեյցարիայում զարգանում է։ Եթե 2004թ.-ին Ժնևում գրանցված է եղել միայն 800 մարմնավաճառ, ապա այժմ այն հասել է 4.100-ի։
 


Աղբյուր՝ www.tert.am