Դանիական Filmmagasinet Ekko ամսագրին տված հարցազրույցում պրոդյուսեր Պետեր Օլբեկ Յենսենը պատմել է, որ ռեժիսորը հանձնել է ֆիլմի իր տարբերակը, որը տևում է 5,5 ժամ: Սակայն վարձութային տարբերակը, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` Կոպենհագենում, պետք է տևի «ընդամենը» 4 ժամ և բաժանված լինի երկու մասի:

«Լարսն այլևս չէր ցանկանում կրճատել իր ֆիլմը, սակայն նա ընդունում և հասկանում է կանոնները: Չի կարելի 11 մլն դոլար արժեքով նախագիծը ստեղծել 5,5 ժամ քրոնոմետրաժով, ինչը միանգամից կնվազեցնի ֆիլմի շուկայական արժեքը մի քանի անգամ»,- ասել է պրոդյուսերը:
emedia.am