1. Ճանաչողական փուլը կարելի է մինչլիբիդինոզ համարել, քանի որ այս ժամանակ չկա որևէ հուզական երանգավորում։ Այս փուլը կապված է սեռային ինքնագիտակցության ձևավորման հետ, երբ երեխան սկսում է ճանաչել իր սեռը։ Երեխան սկսում է ուսումնասիրել և ճանաչել արտաքին աշխարհը, ընդ որում նրա մտածողությունը ելնում է ոչ թե վերլուծությունից, այլ անալոգիաներ առաջացնելուց։ Այսպես նա սկզբում սկսում է տարբերել առանձին առարկաներ, այնուհետև խմբավորել դրանք ըստ ընդհանրական հատկանիշների՝ մեծ-փոքր, մոտիկ-հեռու, կարեփ է-չի կարելի։ Հետո սկսում է հասկանալ, որ իր խաղրնկերները բաժանվում են աղջիկների և տղաների, րնդ որում սեռային բաժանման հիմնական տարբերակիչը մազերի երկարությունը և հագուստի ձևն են։ Սեռային բաժանումից հետո նա իրեն նմանեցնում է սեռերից որևէ մեկին։ Աղջնակների մոտ ինքնաճանաչողական փուլում արթնանում է մայրական բնազդը. նրանք խաղում են այնպիսի խաղեր, որտեղ մայրական ֆունկցիաներ են իրականացնում՝ մայրիկ-հայրիկ, տուն-տունիկ, խաղեր տիկնիկով։ Ըստ Վասիլչենկոյի, մայրական բնազդի այսպիսի վաղ արթնացումը հետևանք է սեռական կյանքի մյուս դրսևորումների նկատմամբ մայրական բնազդի առաջնայնության, ինչը առանցքային հատկանիշ է կանանց լիբրդոյի զարգացման ողջ րնթացքում։
2. Պլատոնական կամ ռոմանտիկ փուլր բնորոշվում է վառ արտահայտված հուզական ապրումներով, որոնք ունեն ոգեղեն, ռոմանտիկ բնույթ։ Առաջանում են սեռական երևակայություններ, որտեղ հանուն սիրելիի անձը մեծ սխրանքներ է գործում։ Նրա զգացմունքային ապրումների մեջ գերակշռող են տրագիզմը, ինքնամոռացությունը, զոհաբերությունը և այլն։ Հետաքրքրական է, որ այս փուլում սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրությունը շատ թույլ է արտահայտված, ավելի թույլ, քան նախորդ փուլում։ Պլատոնական փուլի համար հատկանշական է սեռական բնազդից անցումը դեպի սիրո վեհությունը։ Աղջիկների մոտ ռոմանտիկ փուլը արտահայտվում է դուր գալու, իր վրա ուշադրություն գրավելու ձգտումով, երևակայություններով, որոնցում նա արժանանում է իր ասպետի բոլորանվեր հոգատարությանը։ Մեծահասակների կողմից կյանքի խրատական դասերով այս պատրանքների փլուզումը ընկալվում է իբրև կոպիտ և վիրավորական, իսկ սիրեցյալից հարկադիր հեռացումը կարող է ծանր ապրումներ առաջացնել։ Ռոմանտիկ փուլն առավելապես բնորոշ է աղջիկներին, որը խառնվելով հաջորդ՝ էրոտիկ փուլի դրսևորումներին, կարող է երկար տարիներ պահպանվել։ Տղաները հակված են լիբիդոյի սահուն և արագ փուլային անցումների՝ տարիքային հստակ սահմաններով, մինչդեռ աղջիկների մոտ հնարավոր են փոխադարձ անցումներ մի փուլից մյուսը, և տարիքային սահմանները անորոշ են։
3.էրոտիկ փուլը բնորոշվում է գուրգուրանքների և մարմնական քնքշանքների դևսևորմամբ։ Այս փուլը հատկապես բնորոշ է կանանց սեքսուալությանը և հազվադեպ է հանդիպում տղամարդկանց մոտ։ էրոտիկ փուլի վառ դրսևորումը վերջիններիս մոտ կարող է հոգեսեռական զարգացման հապաղման արդյունք լինել։ էրոտիկ փուլում գեղարվեստական գրականության ընթերցման կամ կինոֆիլմերի դիտման ժամանակ հուզող հետաքրքրություն է ի հայտ գալիս էրոտիկ դրվագների նկատմամբ։ Երևակայությունները ձեռք են բերում զգայական երանգ, նրանցում սկսում են գերակշռել շոշափելու, հպվելու ցանկությունները, սիրահետման արժանանալու ձգտումը։ Պարը, սիրեցյալի հետ առանձնացումը, առաջին սիրահարվածության ապրումները լցնում են էրոտիկ փուլը հարուստ զգացմունքներով և հույսերով, որոնցից շատերը, ավաղ, կյանքի ընթացքում դատապարտված են ձախողման։ Տղաների կողմից սեքսուալ կապի ներգրավման փորձերը այս փուլում աղջիկների մոտ առաջացնում են զզվանքի զգացում։
4. Սեքսուալ փուլ, պատանի տղաների մոտ այս փուլը ընթանում է ցածրակարգ էմոցիաների ֆոնի վրա, որոնք առաջին անգամ ի հայտ գալով սեռական հասունացման տարիքում, այնուհետև մշտական խթանող գրգիռներ են ստանում սեռական գեղձերի սեկրետոր ակտիվության շնորհիվ (Տարխանովի ֆենոմեն)։ Սեռահասունացման տարիքում սեքսուալության ղրսևորումները սովորաբար գերազանցում են անհատական ֆիզիոլոգիական նորման (պատանեկան հիպերսեքսուալության շրջան), դիտվում են հսկողության չենթարկվող և ոչ կամային մի շարք երևույթներ, օրինակ՝ սևեռուն հետաքրքրասիրություն ցանկացած սեքսուալ թեմայի շուրջ, ինքնաբուխ էրեկցիաներ՝ վառ արտահայտված սեքսուալ գրգռմամբ, գիշերային երազախաբություններ, ձեռնաշարժության էքսցեսներ, որոնք երբեմն հոգեկան ծանր ապրումներ են առաջացնում՝ արդեն ձևավորված բարոյաէթիկական դիրքորոշումների և անվերահսկելի Ես-ի միջև ծագող կոնֆլիկտներով։
Աղջիկների մոտ սեքսուալ լիբիդոյի ձևավորումը և հեշտանքի հասնելու կարողությունը սովորաբար առաջանում է կանոնավոր սեռական կյանքի անցնելիս կամ ակտիվ ձեռնաշարժության փորձի արդյունքում։ Կանանց միայն շատ փոքր մասն է (րստ Կինզիի տվյալների՝ 9%-ը) հեշտանքի զգացողություն ունենում նախքան սեռական հասունացման շրջանը, որն էլ մեծ մասամբ պայմանավորված է պաթոլոգիկ բարձր զգայունակությամբ, ի հետևանք պարացենտրալբլթակների ախտահարման։ Աղջիկների սեռական հասունացման շրջանում ավելի հավանական է էրոտիկ լիբիդոյի դրսևորումր։ Ըստ Սվյադոշչի ոաումնասիրությունների, կանանց 22.4%-ը ընդհանրապես չի ունենում սեքսուալ լիբիդոյի արթնացում ողջ կյանքի րնթացքում։ Ընդ որում դա պայմանավորված է ոչ այնքան սոմատիկ գործոններով, որքան սեքսուալ ապրումների արգելակմամբ՝ ոչ ճիշտ դաստիարակման կամ սեռական զուգընկերոջ ոչ ադեկվատ վարքի հետևանքով։ Հաճախ կանանց սեքսուալության այսօրինակ արգելակումները հասարակության մեջ կանանց սեքսուալ դրսևորումների նկատմամբ առկա քննադատական վերաբերմունքի արդյունք են։
5. Հասուն սեքսուալության փուլը բնորոշվում է լիբիդոյի ճանաչողական, ռոմանտիկ, սեքսուալ-զգայական բաղադրիչների և անձի արժեքային համակարգի ներդաշնակ համադրությամբ։ Սեռական հասունության հասնելով՝ անձը ի վիճակի է դառնում վերահսկելու իր սեքսուալ իմպուլսները և, ի տարբերություն նախորդող փուլերի՝ հաջողությամբ կարողանում է ճնշել սեռական մղումներր, եթե դրանք չեն համապատասխանում տվյալ իրավիճակին և հանգամանքներին, կամ էլ հակասում են իր դավանած բարոյաէթիկական արժեքներին։
Ի տարբերություն լիբիդոյի զարգացման Վասիլչենկոյի բացատրության, հոգեվերլուծաբաններր գտնում են, որ լիբիդոն ոչ թե պարզապես աճում է՝ պահպանելով իր ձևր, այլ անցնում է իրար հաջորդող և իրար չնմանվող մի շարք փուլերով, ինչպես, օրինակ, տեղի է ունենում թրթուրից դեպի թիթեռ զարգացումր։ Հոգեվերլուծական տեսանկյունից լիբիդոյի զարգացման տեսությունր հասկանալու համար պահանջվում է մտքի լարում և վառ երևակայություն։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ շատերի կողմից այս տեսությունր թերագնահատվում է կամ րնդունվում թերահավատությամբ։ Ամենասկզբում նշենք, որ «լիբիդոե հասկացությունր մի փոքր այլ բովանդակային իմաստ է կրում հոգեվերլուծության մեջ։ Այն իրենից ներկայացնում է սեռական կյանքն ամբողջությամբ, որը սկսում է դեռևս մանկությունից և իր զարգացման ընթացքում, տարիքային տարբեր խմբերում, դրսևորվում է տարբեր հակումներով, ինչպես նաև տարբեր էրոգեն գոտիների առաջ նայնությամբ։
Լիբիդոյի զարգացման ընթացքում Ֆրոյդը տարբերում է 3 փուլ՝ օրալ, անալ և ֆալիկ։ Առաջին երկու փուլերում էրոգեն գոտին սեփական մարմնի մասերն են, և սեռական հակումը իրականանում է օրալ փուլում՝ ծծելու, իսկ անալ փուլում՝ արտաթորանքր պահելու և արտամղելու միջոցով։ Այս առումով հիշյալ փուլերում խոսքը աուտոէրոտիզմի մասին է։ Երրորդ՝ ֆալիկ կամ էդիպյան փուլում, սեռական հակումն ուղղվում է դեպի արտաքին աշխարհ, դեպի ծնողներ, իսկ էրոգեն գոտու նշանակություն են ձեռք բերում սեռական օրգանները։
Զարգացման շրջադարձային կետ է համարվում սեռական օրգանների առաջնայնության հաստատումը և, դրա հետ միասին, սեքսուալությունը սերնդի շարունակման ֆունկցիային ուղղորդելը։ Սինչ այդ գոյություն ունի այսպես կոչված ցրված սեռական կյանք՝ առանձին մասնավոր հակումների տեսքով, որոնց նպատակը օրգանական հաճույքի ձգտելն է։
Սկսած երեք տարեկանից մինչև սեռական օրգանների առաջատար դերի հաստատումր, երեխայի սեռական կյանքը շատ տեսակետներից նման է մեծահասակի սեռական կյանքին։ Վերջինից այն տարբերվում է այլասերվածության անխուսափելի գծերով, հակումների անհամեմատ փոքր ուժով և, իհարկե, սեռական օրգանների առաջատարության բացակայությամբ։ Այս ժամանակ առաջին պլանի վրա հանդես են գափս ոչ թե գենիտալային մասնակի հակումները, այլ սադիստական և անալային հակումներր։ Անդիմադրելի են դիտելու և իմանալու հակումները։ Անցումը դեպի ֆալիկ փուլ իրականանում է սիրո առաջին օբյեկտի՝ մոր ընտրությամբ, և այս պահից սկսած սեռական հակումները անջատվելով սեփական մարմնից՝ ուղղվում են դեպի մայրը։
Մորը որպես սիրո օբյեկտ ընտրելու հետ է կապվում էդիպի բարդույթի ձևավորումը։ Այս պահից սկսում է գործել նաև ամորձատման բարդույթը, որը տարբեր ազդեցություն է ունենում տղա և աղջիկ երեխաների սեռական կյանքում։ Ի վերջո, էդիպյան բարդույթի տրոհմամբ ավարտվում է լիբիդոյի ֆալիկ փուլը։ Դա տեղի է ունենում մինչև 6 տարեկան հասակը, որից հետո սկսվում է թաքուն շրջանը, երբ սեռական ապրումների և հոգեկան դրսևորումների մեծ մասը ենթարկվում են մանկական ամնեզիայի, մոռացման՝ սքողելով մեր կյանքի «առաջին երիտասարդությունը և հեռացնելով մեզ նրանից։
Սեռական հասունացման շրջանում, երբ սեռական հակումն առաջին անգամ ամբողջ ուժով դրսևորում է իր պահանջները՝ արյունապղծական օբյեկտները ընտրվում են կրկին անգամ։ Ծնողներից սեռական հակման տարանջատման բարդ խնդիրը լուծելով՝ հնարավոր է դառնում էդիպյան բարդույթի տրոհումը, նրա ժառանգորդ գեր-Ես-ի հայտնվելով։
http://doctors.am/