Լոնդոնում ոստիկանությունը բարեհաջող ավարտին է հասցրել գործողությունը, որն անվանել է ժամանակակից ստրկության ամենասարսափելի պատմությունը Բրիտանիայում:

The Telegraph-ը հայտնում է, որ երեք կին ազատ է արձակվել 30 տարվա սեռական շահագործումից հետո: Սեքս-ստրկուհիներին, ընդ որում, պահել են «ամենասովորական փողոցի ամենասովորական տանը»:

Նրանցից մեկը 69 տարեկան է, նա Մալայզիայից է, մյուսը` 57 տարեկան, Իռլանդիայից, երրորդը բրիտանուհի է: Նրանց մասին նշվում է, որ «տրավմատիկ վիճակում են»:

Ոստիկանությունն այս գործով զբաղվել էր անցած ամիս հնչած ահազանգից հետո: Այժմ գործով զույգ է ձերբակալվել:

 


Աղբյուր՝ www.tert.am