Լոնդոնում հետաքննում են 3 ոստիկանի գործը, որոնք կասկածվում են սմարթֆոնների միջոցով միմյանց պոռնոնկարներ ուղարկելու համար։
Ինչպես նշում է Взгляд-ը, նրանք ձերբակալվել ու հարցաքննվել են 2013թ. դեկտեմբերի 19-ին, ինչից հետո նրանցից մեկին հեռացրել են աշխատանքից, իսկ մյուս 2-ն իրենց ծառայողական պարտականություններն իրականացնում են սահմանափակ ռեժիմով։
Բացի այդ, ոստիկանների տներում խուզարկություն է անցկացվել, որոնց արդյունքները չեն հրապարակվում։ Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ խոսքը ոչ օրինական պոռնոգրաֆիայի մասին է, որում, բարեբախտաբար, երեխաներ չկան։
Աղբյուր՝ www.tert.am