Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Opel Astra» մակնիշի՝ 35 SP 292 համարանիշի ավտոմեքենան վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Իսպիրյանը, իսկ մեքենայի ուղևորը, ով տեղում զոհվել էր, եղել է Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Վահե Մկրտչյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թե՛ վարորդը և թե՛ 22-ամյա Վահե Մկրտչյանը աշխատելիս են եղել ՀՀ Ռուսական ռազմաբազայում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Ford» մակնիշի՝ 36 SS 492 համարանիշի և «Opel Astra» մակնիշի՝ 35 SP 292 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել էր, երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, որպեսզի պարզեն, թե արդյոք ավտոմեքենաներից գազի և դիզ. վառելիքի արտահոսք կար, թե՝ ոչ: Դեպքի վայրում էր նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ, ըստ տեղեկությունհերի, «Opel»-ը վարել է Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ 28-ամյա Սարգիս Իսպիրյանը. ոստիկաններն ունեին կասկածներ, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում:
shamshyan.com
Լոռու մարզում տեղի ունեցած վթարի զոհված երիտասարդն ու նույն մեքենայի վարորդը աշխատել են ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում
Comments are closed.