Փողոցներում, տանն ու սրճարաններում հայտնվել են նոր «առաքյալներ»: Վտանգավոր հոգեորսները կրոնական նոր կազմակերպության անդամներ են: Ուսմունքը նոր է միայն Հայաստանում: Աշխարհի տարբեր երկրներում այն արդեն հասցրել է տարածվել, արգելվել ու անվանափոխվել:
Սևակը հոգեորսների հետ հանդիպել է պատահաբար: Սրճարանում լսել է խոսակցությունը, մոտեցել ու պարզել` Դեյվիդ Բերգի ուսմունքի ներկայացուցիչներն են:
«Աստծո որդիների», ընտանիքի կամ քրիստոնեական միջազգային ընտանիքի հիմնական հավաքատեղիները Երևանում ու Արտաշատում են: Նոր աղանդը գտնելու համար պետք է պարզապես ինտերնետում փնտրել Դեյվիդ Բերգի անունը. կազմակերպության հիմնադիրը հարյուր ամենաարկածախնդիր ու կասկածելի վարք ունեցող մարդկանց ցանկում է: Նա քարոզում է այն ամենը, ինչը հաճույք է պատճառում` խմբակային սեքսից մինչև հարաբերություններ հարազատների հետ:
Հայաստանում նոր կրոնական կազմակերպությունը դեռ գրանցված չէ: Իսկ եթե գրանցե՞ն հարցին` Կոմիտաս վարդապետը պատասխանում է կտրուկ` ոչ մի դեպքում:
Իսկ ինչպե՞ս պայքարել հարցին, Կոմիտաս վարդապետն ավելի կտրուկ է պատասխանել` պայքարել պետք է ու կարող են միայն իրենք` քրիստոնյաները: Եկեղեցին ֆիզիկապես չի կարող պայքարել ամեն մի հոգեորսի դեմ: Եկեղեցականներն ընդամենը երեք հարյուրն են, իսկ կրոնական աղանդավորական կազմակերպությունները Հայաստանում անցնում են երկու հարյուր քսանը, ամեն մի աղանդավոր էլ քարոզիչ է:
Հիպիների շարժման ժամանակ առաջացած ու արդեն նաև Հայաստան եկած կրոնական կազմակերպությունը միայն Վիկիպեդիայում մոտ քսան տարբեր անուններ ունի: Քարոզի հիմնական թեզը Աստծուն կավատ համարելն ու սեռական բոլոր տիպի հարաբերությունները խրախուսելն է:
Աղբյուրը` Armnewstv.am
vor xndrem aveli manramasn kasem es inch axandi masina xosq@ kartaci bayc vochinch chhaskaca aysinqn aveli vatna qanc minch et ekac bolor axandner@ ha?